13:51 26.10.2018
«Հայաստանում նոր իրականություն է, և արտահերթ խորհրդարանական ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքով գնալը պահանջ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նա հիշեցրել է, որ իրենք կողմ են համամասնական ընտրակարգին, որին անցումը պետք է կատարվի փուլային տարբերակով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ողջ քաղաքական թիմը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը: Փորձելու ենք առավելագույն մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին»,- ասել է նա:
Էնֆիաջյանը վստահեցրել է, որ անկախ ավագանու ընտրությունների արդյունքներից՝ քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույն մասնակցություն ունենալ ընտրություններում: Իրենք պայքարելու են առավելագույն ձայներ ստանալու, իրենց ծրագրերն ու անելիքներն իրականացնելու համար: Էնֆիաջյանի կարծիքով՝ իրենց խմբակցությունը շատ մեծ կադրային պոտենցիալ ու հավակնություններ ունի, սակայն որոշողը ժողովուրդն է:
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...