«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանն առաջիկա օրերին կդառնա Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանն առաջիկա օրերին կդառնա Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ

15:09 12.05.2018

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանն առաջիկա օրերին կդառնա Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Corriere dello Sport կայքից:

Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոնի հետ ազատ գործակալի կարգավիճակով: Էմրե Ջանը 24 տարեկան է:

Ավելի վաղ նշվում էր, որ «Յուվենթուսը» ֆուտբոլիստին ձեռք կբերի 6 միլիոն եվրո աշխատավարձով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը ներկայացնող շիրակցի մարզուհին դարձել է արծաթե մեդալակիր. բռնցքամարտի ԵԱ

22:30 28.04.2024

Ռուսաստանը ներկայացնող շիրակցի մարզուհին դարձել է արծաթե մեդալակիր. բռնցքամարտի ԵԱ

Ռուսաստանի ներկայացնող հայ բռնցքամարտիկ Նունե Ասատրյանը (60 կգ) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 23-ամյա հայուհին եզրափակչում պարտվել է Սերբիան ներկայացնող Նատալյա Շադրինային, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, այժմ ապրում է Կրասնոդարում: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականից Եվրոպայի […] ...

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

21:09 28.04.2024

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլենդին»: Դուբլի հեղինակ է դարձել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին: Մեկական գոլ էլ խփել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ամերիկացի կիսապաշտպան Բենյամին Կրեմասչին: Սուարեսին գոլային փոխանցում է կատարել Մեսսին: «Ինտեր Մայամին» 21 միավորով առաջատարն է:   ...

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

18:52 28.04.2024

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը կայանալու է այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցախաղին մասնակցելու են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը (Չինաստան) և հավակնորդների մրցաշարի նորընծա հաղթող, 17-ամյա գրոսմայստեր հնդիկ Դոմարաջու Գուկեշը։ Համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային բյուջեն 2,5 միլիոն դոլար է։ ՖԻԴԵ-ն մրցանակային բյուջեի համար ներդնելու է […] ...

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

17:51 28.04.2024

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

Հայաստանը ներկայացնող ռուս սուսերամարտիկ Դարիա Մալիշևան չկարողացավ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում ընթացող սուսերամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում 20-ամյա մարզուհին խմբային փուլում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 9-15 հաշվով պարտվեց թուրք մրցակցին: Ապրիլի 26-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսովան նույնպես չէր կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր: Սուսերամարտիկների համար […] ...

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

17:10 28.04.2024

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) այսօր երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարեն ոսկե մեդալի համար: 35-ամյա Հարությունյանն օրվա առաջին եզրափակչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ, իսկ Մանասյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները մինչ այժմ […] ...

«Շիրակը» հաղթել է առաջատարին

16:34 28.04.2024

«Շիրակը» հաղթել է առաջատարին

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» առաջնության 31-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: Գոլը խփել է կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն: «Նոայի» կազմում 89-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և խաղադաշտից հեռացվել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: «Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: […] ...

BACK_TO_TOP