Կլինի նենգադուլ՝ կօգտագործվի անհնազանդության մեթոդը. Գարեգին Չուգասզյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Կլինի նենգադուլ՝ կօգտագործվի անհնազանդության մեթոդը. Գարեգին Չուգասզյան

14:59 12.05.2018

Երեկ՝ մայիսի 11-ին, փոխվել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներից մեկի՝ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք՝ Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը՝ անձնապես երաշխավորելով, որ ազատության մեջ Չուգասզյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց:

Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: Բերման էր ենթարկվել Երևանի Աթենքի փողոցում՝ 2018 թվականի ապրիլի 24-ին:  

Այսօր Չուգասզյանը  ասուլիս  էր անցկացնում լրագրողների հետ և ասաց, որ իրենց դերը տեսնում են «ներքևից» ճնշումներ իրականացնելու մեջ:  Խոսքը խաղաղ քաղաքական պայքարի մասին է, «պետք է լինի աքցան հանրապետականների համար» ,- նշել է Չուգասզյանը:  Նա խոսել է  նաև դատական համակարգի մասին: Նրա կարծիքով՝ «շանս է տրվում դատական համակարգի աշխատողներին, դատավորնեին ինքնամաքրվելու»: 

«Դատաիրավական համակարգում մենք տեսնում ենք դատավորներ ու դատախազներ, որոնք հասկանում են, որ պիտի  բաց թողնել մարդկանց, թեկուզ դատաքննությունը շարունակվի: Կլինի նենգադուլ՝ կօգտագործվի անհնազանդության մեթոդը» ,- ասել է Չուգասզյանը՝ նկատի ունենալով  ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին, ժիրայր Սեֆիլյանին ու նրա համակիրներին:

Հիշեցնենք՝  երեկ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց  ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը: 

Նա խոսել է  նաև  ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալ Կարո Եղնուկյանի մասին և ասել, որ «նա վաղուց պետք է ազատվեր: Ինչի՞ է էդ մարդը նստած, ի՞նչ կապ ունի գործի հետ: Սա նենգադուլ չէ, ի՞նչ է» ,-ասել է Չուգասզյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

BACK_TO_TOP