Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ ակտիվ քաղաքականություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ ակտիվ քաղաքականություն

16:58 12.05.2018

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մայիսի 11-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարի ժամանակ կրկին այդ կուսակցության նախագահ է ընտրվել: Նա ասել է, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը բավական բարդ որոշում էր և իր ծրագրերի մեջ չէր մտել: Հիմնական շարժառիթը, ինչպես և 2011 թվականին, եղել է «Վրաստանը, վրաց ժողովուրդը, նրա բարգավաճումն ու արժանի ապագան», գրում է Deutsche Welle պարբերականը՝ մեջբերելով Իվանիշվիլիի խոսքերը: Նախկին վարչապետը հիշեցրել է նաև երկրի տնտեսության «ողբալի» վիճակը, ընդդիմադիրների ոչ կառուցողական արշավը, իշխանության ներսում անիմաստ հակասությունները: Այդ ամենի դեմ Իվանիշվիլին խոստացել է պայքարել: 

Նա հեռացել էր, բայց խոստացել էր վերադառնալ

Այսպիսով, Իվանիշվիլին պաշտոնապես վերադարձավ վրացական քաղաքական դաշտ: Այն մասին, որ նա կվերադառնար, ոչ մի րոպե խոսակցությունները չէին դադարում անցած 5 տարվա ընթացքում: Փաստացի, նա այդ ժամանակահատվածում ոչ մի պետական պաշտոն չէր զբաղեցնում, իսկ իրականում շարունակում էր լուրջ ազդեցություն ունենալ իշխող կուսակցության որոշումների վրա, ընդ որում, ոչ մի պատասխանատվություն չկրելով:

Վերջին տարիներին միլիարդատերը շատ հազվադեպ էր հայտնվում հանրության մեջ՝ չնայած պարբերաբար նախընտրական արշավների ժամանակ իր աջակցությունն էր հայտնում իր «Վրացական երազանք» կուսակցությանը: Ընդ որում՝ Իվանիշվիլին կտրուկ հերքում էր քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, չնայած 2015 թվականին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ կվերադառնա միայն այն դեպքում, «եթե աղետ տեղի ունենա»: Իվանիշվիլիի «երկրորդ գալստյան» մասին հայտնել էր ապրիլի 26-ին նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա և իր թիմակիցները ամենևին էլ չէին թաքցնում հրճվանքն այդ առիթով: 

Ընդդիմությունն Իվանիշվիլիի որոշումը բացատրում է կուսակցության ներսում և երկրում ստեղծված ճգնաժամով: Վերջին ամիսներին ակնհայտ էին դարձել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների միջև տարաձայնությունները:

Վրացի փորձագետները լրատվամիջոցին հայտնել են, որ Իվանիշվիլիի վերադարձն անսպասելի էր: Միևնույն ժամանակ, փորձագետները կասկածում են, որ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է անձամբ զբաղեցնել նախագահի կամ վարչապետի պաշտոնը և նրա այդ քայլից չեն ակնկալում երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություններ՝ կարծելով, որ այսօրվա դրությամբ Իվանիշվիլիի խնդիրն իր թեկնածուին 2018 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի հասցնելն է:

Կան վերլուծաբաններ, ովքեր համոզված են, որ Իվանիշվիլին վերադաձավ, որպեսզի հերքի իր ոչ պաշտոնական կառավարման մասին մեղադրանքները: Նա կունենա բազմաթիվ, այդ թվում՝ նաև լուրջ ֆինանսական հնարավորություններ՝ վերահսկելու իշխանության ճյուղերը: Վերլուծաբանները համոզված են, որ երկրում մեծ հաշվով ոչինչ չի փոխվի, այնքան խնդիր է կուտակվել, որ միայն մեկ անձով, անկախ նրանից, թե ով կլինի, ոչինչ հնարավոր չէ փոխել: «Վրացական երազանքը», վերլուծաբանների կարծիքով, փլուզման վտանգի առջև է: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

BACK_TO_TOP