12:28 27.10.2018
Եվս մեկ հեղափոխական առաջարկ հայկական արմատներով BetConstruct ընկերության կողմից: BetConstruct-ի հոսքային տվյալների մատակարար FeedConstruct-ը ներկայացրել է լայվ սկաութինգի համար նախատեսված էլ ավելի ճշգրիտ լուծում:
Աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, ընկերությունը մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին Մոնակոյի «Սպորտել» ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաև Մոնակոյի գործող իշխան, արքայազն Արբերտ II-ը: Ծանոթանալով AJNA-ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը:
Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք»՝ AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ:
«Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ և, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղի ընթացքում ապահովում են ճշգրիտ տվյալներ, մինչդեռ աուգմենտացված հեռարձակումը բացահայտում է խաղային ընթացքի այնպիսի մանրամասներ, որոնք մարդու աչքը չի կարող տեսնել: AJNA- ի միջոցով մենք հարստացնում ենք մեր սպորտային խաղադրույքների հնարավորությունները և հավաքագրում հավելյալ վիճակագրական տվյալներ»,– նշել է SoftConstruct-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:
AJNA-ի սարքը բաղկացած է մեկ կամ երկու տեսախցիկների համադրությունից: Մինչ տեսախցիկներն ապահովում են տեսանյութի հոսքը, AJNA-ն սահմանում է խաղի տեխնիկական տվյալները: Մի քանի րոպեների ընթացքում FeedConstruct-ի հզոր «աչքը» նույնականացնում է դաշտի սխեման և անկյունները, այնուհետև տվյալների ամբողջականությունը մեկ առ մեկ ուղղում դեպի վերլուծական համակարգ: Դրանից հետո տեղի է ունենում խաղացողների, գնդակի և ստացված շարժական պատկերների նույնականացում, ինչի միջոցով AJNA-ն գրանցում է վերջիններիս հաջորդականությունը և դասակարգում թիմերի ամբողջականությունը:
Խաղի ընթացքում AJNA- ն վերլուծում է բոլոր իրադարձությունները, ինչպիսիք են՝ գնդակի տիրապետումը, վտանգավոր իրավիճակները և այլն: Լուծումը առաջարկում է նաև խաղացողների անհատական ընդլայնված վերլուծություն, օրինակ` խաղացողի արագություն, կամ խաղի ընթացքում՝ նրա վազքի երկարություն:
Հավաքագրվող այդպիսի վիճակագրությունը կարող է վերածվել մի շարք տարբերվող տեսակներով խաղադրույքների շուկայի:
Ներկայումս FeedConstruct-ը մշակել է AJNA-ն միայն ֆուտբոլային խաղերի լիարժեք նույնականացմամբ՝ հետագայում այլ սպորտաձևերի ներգրավման մտադրությամբ:
16:38 20.08.2025
Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՕգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...
16:30 20.08.2025
Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել […] ...
16:29 20.08.2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ ՕվերչուկինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ...
16:22 20.08.2025
Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield CupԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին տուրում նա սև խաղաքարերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան […] ...
16:15 20.08.2025
ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 10-16-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 14-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 12-ին և 15-ին։ Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 10-ին, Հրազդան և Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։ ...
16:03 20.08.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՕգոստոսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գողթանիկ գյուղի 48-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ՝ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ բնակության վայրում՝ ապօրինի պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տան և հողամասի զննությամբ հայտնաբերվել են չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ, կանեփի սերմեր, կանեփի 130 բույս և այլն։ Ըստ […] ...