«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է գազի սակագնի վերաբերյալ Միքայել Մելքումյանի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է գազի սակագնի վերաբերյալ Միքայել Մելքումյանի հայտարարությունը

14:54 27.10.2018

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բախշման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությունը:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է.

«Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցման վերաբերյալ,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է՝

1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:

Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ գործող պայմանագրի Հայաստանի Հանրապետություն մատակարարվող 1 հազ.խմ բնական գազի գնման գինը դեռևս 2016թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2018թ. վերջ, կազմում է 150 ԱՄՆ դոլար:

2. Վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովել է գազի սակագների հետևյալ նվազեցումները՝

2016 հուլիսի 1-ից՝ կապված գազի գնման գնի 165 դոլարից 150 դոլար նվազեցման հետ`

  • բնակչության համար 6%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 156 դրամից7 դրամ),
  • ընդհանուր միջին սակագինը շուրջ 12%-ով (ներառյալ ԱԱՀ՝58 դոլարից 274.47 դոլար):

2017 հունվարի 1-ից՝ գազի գնման գնի անփոփոխ մնալու պարագայում՝

  • բնակչության համար 3%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 146.7 դրամից 139.0 դրամ),
  • ընդհանուր միջին սակագինը շուրջ 1%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 274.47 դոլարից 255.06 դոլար):

Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ թե գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլարի նվազեցման պարագայում (ինչը իրականում տեղի չի ունեցել) չի նվազեցրել վաճառքի սակագները (ինչպես հնչել է հայտարարության մեջ), այլ ճշգրիտ հակառակը՝ գազի գնման գնի 150 դոլար անփոփոխ մնալու պարագայում 2017թ. հունվարի 1-ից շուրջ 7.1%-ով նվազեցրել է ներքին շուկայում գազի սակագները, ակնկալելով, որ նվազեցման հետևանքով չստացված հասույթի (տարեկան շուրջ 13,4 մլրդ դրամ, առանց ԱԱՀ) փոխհատուցումը պետք է ապահովվի գազի սպառման ծավալների ավելացման շնորհիվ, հակառակ դեպքում, չստացված հասույթը պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր՝ «Գազպրոմ» ՀԲԸ կողմից, ինչը և ներկայումս իրականացվում է:

Ընկերության կարծիքով ԱԺ Քննիչ հանձնաժողովին տրվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արվել է հասարակությանը ապատեղեկացնող հայտարարություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստացել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի հարցաշարը, այդ թվում գազի գնման և վաճառքի գների մասով, և պատասխանները ամբողջական ծավալով կներկայացվեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP