16:54 27.10.2018
2018թ. հոկտեմբերի 26-ին Երևանի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հայ կաթողիկե ժողովրդապետության կենտրոնում վերաբացվեց Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանը, որտեղ պատրաստվում են ապագա հոգևորականներ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ համայնքներում ծառայելու համար:
Հայ կաթողիկե առաջնորդության հոգևոր ճեմարանը նախկինում ուներ «Ներսիսյան դպրեվանք» անվանումը և հիմնվել էր դեռևս 1990-ականներին Գյումրիում արհ. Տ. Ներսես Տեր-Ներսիսյանի նախաձեռնությամբ, ապա տեղափոխվել Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետություն, բայց հինգ տարի առաջ ճեմարանը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ ընթացիկ կազմակերպչական խնդիրներ լուծելու պատճառով:
Այժմ նոր անունով և նոր հոգևոր տեսչի՝ Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանի գլխավորությամբ հոգևոր ճեմարանը վերսկսեց իր առաքելությունը՝ այլևս երբեք իր դռները չփակելու տեսլականով:
Հոգևոր ճեմարանի վերաբացման գործում իր աջակցությունն է ցուցաբերում նաև Հայ կաթողիկե պատրիարքությունը՝ հանձին Բեյրութի թեմի պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի վարդապետ Մուրադյանի, որը ևս ներկա էր ճեմարանի վերաբացման արարողությանը:
Կատարվեց ճեմարանի օրհնության կարգ, միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ճեմարանի պտղաբեր առաքելության աղերսանքով: Ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց վարդապետ Զահթերյանը համառոտ խոսքով դիմեց հոգևոր եղբայրներին և ճեմարանի սաներին.
«Մեր մաղթանքն է, որ առաջորդությամբ Սրբազան Հոր և Զմմառի վանքի մեծավորի կարողանանք բարի հովիվներ դաստիարակել՝ մեր ժողովրդի հոգևոր կարիքները հոգալու նպատակով: Յուրաքանչյուրս մեր լուման ունենք ներդնելու, որպեսզի ճեմարանը կարողանա հարատևել և պետք եղած արդյունքները տալ ապագայում: Աստված թող տեսնի մեր բարի նպատակները և մտահոգությունը, օրհնի մեր տկար կարողությունները, որ կարողանանք առավել բարվոք ճեմարանում ունենալ ոչ թե տասը, այլ շատ ավելի մեծ թվով սաներ: Ձեր օրհնությամբ պաշտոնապես սկսում ենք մեր ուսումնական տարին»:
Հոգևորականները ծանոթացան ճեմարանի նորոգված սենյակներին, պայմաններին, օրակարգին: Ճեմարանի համար հատկացված սենյակներն ու դահլիճը նախատեսված չեն մեծ թվով սաների համար. ծրագրվում է հետագայում ավելի ընդարձակ տարածքում շարունակել ճեմարանի գործունեությունը:
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...