15:26 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդականը Երևանում ոչ թե հայտարարեց, որ իրենք կարող են զենքի վաճառքի արգելքը հանել Հայաստանի ու Ադրբեջանի վրայից, այլ ասաց, որ չի բացառում որ ինչ-որ փոփոխություններ լինեն։ Ջոն Բոլթոնի խոսքերը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ հակամարտող կողմերին զենքի վաճառքը սահմանափակող բանաձևը, այսպես, թե այնպես, առկախված էր։ Նույնիսկ այդ դեպքում Բոլթոնի բառերը որոշ չափով անտրամաբանական էին։
«Փաստորեն, նրա ասածից կարելի է եզրակացնել, որ հակամարտության կողմերին վաճառված ռուսական զենքը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց նաև ասաց, որ ամերիկյան զենքը ավելի լավն է, քան ռուսականը։ Այսինքն ի՞նչ էր ուզում ասել։ Ուզում էր ասել, որ եթե ամերիկյան զենք գնեն Հայաստանն ու Ադրբեջանը, ապա կոնֆլիկտը ավելի հե՞շտ կլուծվի, ավելի շո՞ւտ կլուծվի։ Մի քիչ անհեթեթ ինչ-որ պահ էր այդտեղ», – նշեց Վրթանեսյանը։
Փորձագետի խոսքով՝ պնդումը, թե ամերիկյան զենքը ավելի լավն է, քան ռուսականը պոպուլիստական պնդում է, որովհետև զենքի լավն ու վատը որոշվում է նրանով, թե ինչ ծախսով է այդ զինատեսակը կատարում իր խնդիրը։
«Օրինակ, կա F-35 գերժամանակակից ամերիկյան կործանիչը, սակայն այդ կործանիչի գնումը Հայաստանի դեպքում ուղղակի անիրատեսական է, այսինքն՝ այն գուցե շատ լավն է ինչ-որ խնդիրներ կատարելու համար, բայց ոչ մեր խնդիրը կատարելու համար»,– ասաց Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ սպառազինության արդյունավետությունը գնահատելու համար պետք է դիտարկել այն խնդրի համատեքստում, որ լուծելու է այդ սպառազինությունը։
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...