Ի պատասխան Արսեն Թորոսյանի՝ ԵՊԲՀ-ն հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Ի պատասխան Արսեն Թորոսյանի՝ ԵՊԲՀ-ն հայտարարություն է տարածել

22:13 29.10.2018

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Ինչ վերաբերում է ԵՊԲՀ-ի միջադեպին, ասեմ, որ դա ընդամենը ճանճը փիղ սարքելու մի լավ օպերացիա էր։ Այդ ամենը սադրանք է եղել իմ անձի դեմ»,- հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:


Այս հայտարարությանն ի պատասխան՝ ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք, թե ինչ է կատարվել բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.

Միջոցառում է կազմակերպվել ԵՊԲՀ-ում՝ 2 Նոբելյան մրցանակակիրներ հրավիրվել են բժշկական համալսարան, շրջանավարտներին իրենց ավարտական վկայականներն են հանձնել, որից հետո հոգեբուժարանի տնօրենը քաղաքացուն հրմշտել, տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ակադեմիական հաստատությունում դռներ է շրխկացրել:

Փաստենք նաև, որ նույն անձը նույն վարքագիծն է դրսևորել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ԵՊԲՀ-ում գրանցված միջադեպից ընդամենը 2 օր հետո:

Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին.

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ քաղցրավենիքի ու ջրի չարաշահման դեպքեր են գրանցվել վերջին տասը տարիների ընթացքում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

Բոլորս գիտենք, որ նշված հաստատությունը ինքնուրույն իրավաբանական կառավարման կարգավիճակ ունեցող կառույց է, առանձին տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար իր գնումները ինքնուրույն է կազմակերպում և ունի իր ղեկավարը՝ հանձինս տնօրենի:

Այնուամենայնիվ, եթե 2014 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածի չարաշահումների իրավական պատասխանատվությունը Արմեն Մուրադյանին է, ապա կառաջարկեինք իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել այս «պատասխանատու» հայտարարությամբ:

Ինչ կապված է հոգաբարձուների խորհրդում Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցին, ապա փաստենք, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են Հիմնադրամների և Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքների համաձայն, այսինքն այս պարագայում բժշկական համալսարանը որևէ լիազորություն չունի՝ հարցը ՀՀ Կառավարության տիրույթում է: Սակայն, ուզում ենք ասել, որ պատրաստակամ և բաց ենք ցանկացած կառուցողական և առողջ համագործակցության՝ ի նպաստ մեր բուհի զարգացմանը:

Մեղադրանք հնչեցվեց նաև, որ ապրիլյան օրերին բժշկի հետ գրանցված միջադեպն արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է հարգարժան Նախարարի պաշտոնակատարն այս հայտարարությունն արել և կուզենայինք տեղեկացնել, որ հենց դեպքի օրը, նույն պահին պատկան մարմինների ղեկավարություններին ահազանգվել է և դատապարտվել է միջադեպը, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունը եկել է, տեսակցել է մեր բժշկին, հրապարակային ներողություն է խնդրել և քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, այդքանով էլ չբավարարվեցինք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, հենց նույն օրը, եկավ հիվանդանոց, տեսակցեց բժշկին և ներողություն խնդրեց միջադեպի համար: Եթե հիմնավորումների կարիք լինի կարող ենք տրամադրել նաև այդ օրվա տեսանյութերը, պաշտոնական հայտարարությունները և հենց նույն բժշկի խոսքերը:

Ասուլիսում ասվեց նաև, որ որոշ բժիշկների, պրոֆեսորների ստիպել ենք ստորագրել բաց նամակի տակ, ոմանք էլ հրաժարվել են: Վստահ ենք, որ մեր նախարարը առողջապահական ոլորտի ներքին խոհանոցը, փոխհարաբերությունների առանձնահատկությունները շատ լավ է պատկերացնում և գիտի, որ բժշկական աշխարհում կայացած բժիշկներին, որևէ կերպ անհնար է ստիպել որևէ քայլ անել՝ իր կամքին հակառակ: Իսկ նման միահամուռ և արագ արձագանքի պատճառը գեթ մեկն էր՝ միջադեպի աննախադեպությունը»:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ:

Նշենք, որ ավելի վաղ մի խումբ բժիշկներ բաց նամակ էին գրել, որ Նարեկ Վանեսյանը ԵՊԲՀ-ում Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում անհարկի ռեպլիկներ է բաց թողել՝ տհաճ միջադեպի պատճառ դառնալով արարողության ժամանակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

21:15 08.07.2025

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

Փոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Մեսսին երկընտրանքի առաջ է

21:07 08.07.2025

Մեսսին երկընտրանքի առաջ է

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...

ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբ

21:00 08.07.2025

ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբ

Վերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

20:50 08.07.2025

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

20:33 08.07.2025

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...

BACK_TO_TOP