12:12 30.10.2018
Օրերս լույս է տեսել ռուսական «ЦАМТО» (Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն) հերթական տարեկան ամփոփիչ զեկույցը, որի մի հատված հրապարակվել է ցանցում, և հենց այդ հատվածում են տեղ գտել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գնումների մասին տեղեկությունները։ Դրանք, ըստ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի, հնացած են ու չեն թարմացվում։
Ադրբեջանագետն օրինակ բերեց Ադրբեջանի բանակում այս տարի ցուցադրված «Պոլոնեզ» բելառուսական և «Լորա» իսրայելական հրթիռային համակարգերը, ինչպես նաև այլ զինատեսակներ, որոնք այդ զեկույցներում ներառված չեն։
«Զեկույցներում հին տվյալներ էին։ Բացի այդ, կային նախկին բացթողումները, որոնք մինչև այժմ արդեն երևացել է, որ չի եղել նման մատակարարում, բայց զեկույցներից դրանք չեն մաքրվել»,- նշեց Հովհաննիսյանը։
Վերլուծաբանը հիշեցրեց ուկրաինական Ан-178 բեռնատար (ռազմատրանսպորտային) ինքնաթիռների գնման թեման, որոնց գնման մասին զեկույցում էլ է նշված, բայց այդպիսի մատակարարում չի եղել։ Ուկրաինական «Անտոնով» ընկերությունն այս գործարքով նախատեսված ինքնաթիռները չի կարողացել արտադրել ու մատակարարել, քանի որ ռուսական դետալներ չի կարողացել գնել։
«Մյուսը պակիստանյան «Super Mushak» ուսումնամարտական ինքնաթիռներն են, որոնց վերաբերյալ ընդամենը մամուլում մեկ-երկու հրապարակում է եղել և մինչ օրս չի հաստատվել, բայց զեկույցում դա կա։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ զեկույցում կան չհաստատված տվյալներ, իսկ որոշ հաստատված տվյալներ չկան», – պարզաբանեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի տեղեկությունները կարելի է զտել հետևյալ սկզբունքներով. եթե զենքի գնման մասին հայտնող միակ աղբյուրը ադրբեջանական լրատվամիջոց է, և կամ զենքն իբր վաճառող երկրի մամուլն այդ մասին չի հայտնում, դա արդեն կասկածի տեղիք է տալիս։
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...