10:23 16.05.2018
«ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը պահանջում է զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպում` մամուլի ասուլիս քրեակատարողական հիմնարկում»,- այս մասին միջնորդեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ ամբաստանյալները տեսակցություների հետ կապված սահմանափակումներ ունեն: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը շարունակեց միջնորդությունը. խոսքը զանգվածային ցանկացած լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հանդիպման մասին է:
Վարուժան Ավետիսյանն էլ միացավ միջնորդությանը և ավելացրեց. «Հեղափոխության ընթացքը դեռ երկար պիտի գնա, վերջնական հաղթանակի չենք հասել, բայց արմատական փոփոխություն կա: Խոսքը այն մասին է, որ պետք է արդարադատություն իրականացվի: Ես ցանկանում եմ իմ տեսակետները ներկայացնել մամուլի ներկայացուցիչներին»:
Պավել Մանուկյանն ասաց, որ չգիտեր, որ ընկերը դիմել է մամուլի ասուլիսի համար: Ասաց, որ ինքն էլ է դիմել քրեակատարողական հիմնարկի պետին`մամուլի ասուլիսի համար: Դեռ պատասխան չկա:
«Ես էլ եմ պահանջում մամուլի ասուլիս: Քսան օր է`ես տվել եմ այդ դիմումը: Ինչու՞ եք մեզ զրկում մամուլի հետ շփվելուց: Մինչ դուք գնաք որոշում կայացնելու`մենք կշփվենք մամուլի հետ»,- ասաց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:
Դատարանը նշեց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա դատական նիստի վերջին:
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցում23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...