Կին դատապարտյալներին ավարտական վկայականներ են հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Կին դատապարտյալներին ավարտական վկայականներ են հանձնել

15:36 30.10.2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության՝ «Աբովյան» ՔԿՀ. Վերականգնման արդյունավետություն և թափանցիկության մշակույթի հիմնում» խորագրով ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել վերոնշյալ ՀԿ ներկայացուցիչները և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Այցի հիմնական նպատակը 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ավարտական վկայականների հանձնումն էր կին դատապարտյալներին:

Հյուրերին նախ ընդունել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի նշանակությունը դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու գործում:

Այնուհետ հիմնարկի պետի ուղեկցությամբ հյուրերը շրջել են մասնագիտական ուսուցման համար նախատեսված սենյակներում՝ վարսահարդարման, անգլերենի, հելունագործության, որտեղ նախատեսվում է անցկացնել նաև գորգագործության դասընթացներ: Համակարգչային դասընթացների համար առանձնացված սենյակում 8 կին դատապարտյալների հանձնել են ավարտական վկայականներ: 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ժամանակ կին դատապարտյալները ձեռք են բերել ոչ միայն համակարգչային հմտություններ, այլ նաև իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար կատարել են գրքերի թվայնացման աշխատանքներ: Ավարտական վկայականների հանձնումից հետո հյուրերն այցելել են մարզասրահ, որտեղ անցկացվում են յոգայի և ֆիթնեսի դասընթացներ: Հիմնարկի պետը նշել է հատկապես յոգայի բարենպաստ ազդեցությունը դատապարտյալների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Եղել են նաև ճաշարանում, որտեղ անցկացվում են խոհարարական դասընթացներ, որոնց ավարտից հետո ևս դատապարտյալները կստանան խոհարարի օգնականի վկայագիր: Այս ծրագրի շրջանակներում վերանորոգվել և ամբողջությամբ կահավորվել է խոհանոցը:

Մասնագիտական ուսուցման գործընթացում ներգրավված կին դատապարտյալներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել դասընթացների անցկացման համար՝ հույս ունենալով, որ դրանք կլինեն շարունակական և քրեակատարողական հիմնարկում ձեռքբերված գիտելիքները կօգնեն իրենց ազատության մեջ հասարակության լիարժեք անդամ զգալու և աշխատանք գտնելու հարցում:

????????????????????????????????????

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP