11:00 17.05.2018
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նորք Նորք շրջանների նստավայրում տապալվեց: Դատարան չէին ներկայացել տասնմեկ ամբաստանյալները`Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գեւորգյանը, Կարո Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած նույն քրեական գործի անջատված մասով դատաքննությունից հետո թե ամբաստանյալները, թե ուղեկցող գումարտակը մնացել են դատարանի շենքում, քանի որ ամբաստանյալների աջակիցները շրջափակել են Արշակունյաց պողոտան և դատարանի բոլոր մուտքերը:
«Եթե ամբաստանյալ չկա, նիստ չի կարող տեղի ունենալ»,- ասաց դատավորը:
Հիշեցնենք` մայիսի16-ին «Սասնա Ծռերի» 10 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ամբաստանյլաներ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների կալանավորումը վերացնելու միջնորդությունը:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանը կրկին խոսեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Նա նշեց, որ կարելի է այդ հարցը քննել առանց ամբաստանյալների ներկայության: Առաջարկեց դատավորին հեռախոսով խոսել ոստիկանապետի հետ. գուցե հնարավոր լինի մի քանի ժամ անց ապահովել ամբաստանյալի ներկայությունը`հակառակ դեպքում Եղնուկյանի կալանավորման մասին միջնորդությունը քննել առանց նրա:
Տիգրան Հայրապետյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել մի քանի ժամով, որպեսզի գուցե այդ ժամանակահատվածում հնարավոր լինի ապահովել ամբաստանյալների ներկայությունը և քննել Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը:
Պաշտպան Գրիշա Բալասանյանը հիշեցրեց, որ մեկ ամիս է՝ դատական նիստեր չեն կայանում: Խնդրեց հաշի առնել այն, որ ուղեկցողներիի հիվանդության կամ բացակայության պայմաններում չի կարելի տապալել նիստերը:
Մյուս բոլոր պաշտպանները ևս միջնորդեցին ամբաստանյալների բացակայությամբ քննել նրանց խափանման միջոցները փոխելու հարցը:
«Սա սաբոտաժ է, որպեսզի մարդկանց հնարավորություն չտան ներկայանալ դատարան: Մյուս դատական նիստերով բերում են, Ձեր դատական նիստերին չեն բերում: Ի՞նչ է նշանակում՝ մեքենա չկա ամբաստանյալներին դատարան բերելու համար, կամ ուղեկցող չկա, ուղեկցողները մնացել են դատարանում: Դա պետության պարտականությունն է, պետք է ապահովեր ամբաստանյալների ներկայությունը: Սա կյանքի ու մահվան հարց է, առաջարկում ենք ընդմիջում, և պահանջեք, որ բերեն ամբաստանյալներն»,- ասաց պաշտպան Նինա Կարապետյանցը:
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...