20:10 17.05.2018
Աշխարհի 195 երկրում կանայք տղամարդկանցից երկար են ապրում: Եթովպիայում 2016 թվականին ծնվածները կարող են 19 տարի ավելի ապրել այն բնակիչներից, ովքեր ծնվել են 1990 թվականին: Մոլորակի բնակչության երկարակեցության գաղտնիքները փորձել են բացահայտել BBC-ի մասնագետները՝ օգտվելով «Հիվանդացության գլոբալ հետազոտություն-2016» ուսումնասիրությունից:
Սկսել ենք երկար ապրել
Ամբողջ աշխարհում կյանքի միջին տևողությունը երկարել է ավելի քան 7 տարի՝ համեմատած 1990 թվականի հետ: Մահացության ցուցանիշները նվազել են հիմնականում այն երկրներում, որտեղ սրտանոթային համակարգի հիվանդություններն ու մանկական մահացությունը նվազել են: Լուրջ դեր են կատարել նաև առողջապահության որակի բարելավումը, բժշկության նվաճումները:
Ինչո՞ւ են արևմտյան երկրներում երկարակյաց
Երկարակեցության ցուցանիշով առաջատարները եվրոպական երկրներն են: Երկարակյաց բնակչություն ունեցող
20 երկրներից 14-ը Արևմտյան Եվրոպայում է, սակայն առաջնային տեղերը զբաղեցնում են ճապոնիան և Սինգապուրը, որտեղ մարդիկ միջինը ապրում են 84 տարի:
Մեծ Բրիտանիան նույնպես այդ ցուցակում է՝ 81 տարի կյանքի տևողությամբ: Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում կյանքի միջին տևողությունը 80 տարի է: Ցուցակի 42-րդ տեղում Շոտլանդիան է՝ կյանքի միջին՝ 79 տարի տևողությամբ:
Կենտրոնական Աֆրիկայի Լեսոտո պետության բնակիչները, ովքեր ծնվել են 2016 թվականին, կարող են ապրել մոտ 50 տարի՝ 34 տարի պակաս, քան Ճապոնիայի բնակիչները: Այդ երկրում, հիշենք՝ քաղաքացիական պատերազմ էր:
Աֆղանստանում տասնյակ տարիներ տևող պատերազմը, երաշտը հանգեցրել են կյանքի ամենակարճ տևողությանը՝ մոտ 58 տարի:
Աշխարհի 198 երկրներից 195-ում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Միայն Կոնգոյի Հանրապետությունում, Քուվեյթում և Մավրիտանիայում են տղամարդիկ ավելի երկար ապրում: Արևելյան Եվրոպայում տղամարդկանց կյանքի տևողությունը կրճատում են ալկոհոլը և աշխատանքային վատ պայմանները:
6 երկրում կյանքի տևողությունը նվազել է
Կյանքի տևողությունը կտրուկ նվազել է Լեսոտո պետությունում, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, յուրաքանչյուր 4-րդը ՄԻԱՎ վարակակիր է: Այս երկիրը աշխարհում ՄԻԱՎ տարածվածության տեսանկյունից երկրորդ տեղում է:
Հարևան Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդիկ ապրում են 62 տարի:
Պատերազմը կրճատում է կյանքի տևողությունը
2010 թվականին Սիրիան երկարակեցության ցուցանիշներով առաջին եռյակում էր: Պատերազմի պատճառով երկիրը հայտնվել է ցուցակի 142-րդ հորիզոնականում:
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...