Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+10.09 oC

Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից

16:22 17.05.2018

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի դեմ հետաքննություն է իրականացվում Թուրքիայի նախագահին, թուրք ժողովրդին ու թրքությունը վիրավորելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը:  Դատախազության կողմից առաջադրված մեղադրանքների հաստատման դեպքում  պատգամավորը կարող է զրկվել  մանդատից: Փայլանից բացի՝ քրեական գործեր են հարուցվել կուսակցության ևս 7 պատգամավորների դեմ:

Գարո Փայլանը մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցներից մեկում հնչեցրած տեսակետերի համար: Այս հարցազրույցում նա մասնավորապես խոսել էր Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի սպանության, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:22 07.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

22:53 06.05.2024

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական:  Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […] ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

18:54 06.05.2024

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, ժամկետները դեռ համաձայնեցված չեն, դրանք կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Իհարկե, այն պատրաստվում է։ Բայց կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն, սա կարող եմ անկեղծորեն ասել: Սա նույնպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Բառացիորեն մոտ ապագայում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

18:05 06.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

16:28 06.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […] ...

BACK_TO_TOP