Մեր գիտությունն ու իրականությունն իրարից կտրված են. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Մեր գիտությունն ու իրականությունն իրարից կտրված են. Նիկոլ Փաշինյան

16:43 01.11.2018

«Էսօր Հայաստանում հաստիքով կա 4500 գիտնական: Խորհրդակցություններ են եղել, ես ասել եմ, որ ինձ հստակ ասեն, թե ինչ գիտական արդյունք են տալիս 4500 գիտնականները: Ես չեմ ասում, որ այդ գիտնականներն արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք՝ էդ գիտնականներին մենք ինչ պատվեր ենք տալիս, և նրանք ինչպես են վերադարձնում այդ պատվերը»,- ԱԺ-ում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ պետք է հասկանալ՝ մենք կեղծ հաստիքների պրոբլեմներ ունե՞նք, թե՞ չունենք:

Անդրադառնալով սոցիալական նպաստների թեմային՝ Փաշինյանը ներկայացրեց, որ 360 հազար նպաստառու անձ ունենք.

«Բայց էսօր բացահայտումներ են տեղի ունենում, որ հազարավոր մարդիկ չգիտեն, որ իրենք նպաստառու են: Իսկ փարոսի տնօրեններն ու քաղաքապետներն իրենց փողերը ստանում են ու յուրացնում»,- շեշտել է Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ նման պարագայում իներցիայով առաջնորդվելը ճիշտ մոտեցում չէ:

«Մեր մշակույթի և գիտության խնդիրն այն է, որ մեր գիտությունն ու իրականությունն իրարից կտրված են: Մեր գիտությունն ու տնտեսությունն իրար հետ կապ չունեն: Երբ որ այդ կապը կստեղծենք՝ մեր գիտնականները ոչ թե պետության աշխատավարձի հույսին կլինեն, այլ շատ կոնկրետ գործառույթային պայմանագրերով ծանրաբեռնված կլինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ հիմա մենք չենք կարող մտածել, որ 100 կամ 80 հազար աշխատավարձ տալով կարող ենք գիտության հարց լուծել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

BACK_TO_TOP