20:44 01.11.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում նախագծային թերությունները շատ են, որի հետևանքով շինարարները ժամկետներից հետ են ընկնում: Ինչպե՞ս արագացնել շինարարության տեմպերը և ո՞ր փողոցների հիմնանորոգումն է հնարավոր ավարտել մինչև տարեվերջ: Այսօր այս հարցերն են քննարկվել Գյումրիի քաղաքապետարանում կազմակերպված հանրային քննարկման ընթացքում:
Ո՞ր կառույցներն են մեղավոր թերությունների համար. այս հարցում քաղաքապետարանը, որը պատվիրատուն է, շինարարները, նախագծողները ներկայացրել են իրենց պատճառաբանությունները: Մեկին անկանոն ենթակառուցվածքներն են խանգարում, մյուսին՝ նախագծային սխալները: Յուրաքանչյուրը համոզված է՝ իր մատնանշած պատճառներն են օբյեկտիվ:
Փողոցաշինության ընթացքում շինարարները բախվում են մալուխների և ջրագծերի, որոնց առկայությունը նախագծում չկա։ Մի շարք փողոցներում աշխատանքները դադարեցված են հենց այդ պատճառով։ Նախագծողներն էլ նշում են, որ ենթակառուցվածքների ընկերությունները սխեմաներ չեն տրամադրել։
«Կոնկրետ փուլերի գրաֆիկի շեղում կա։ Ընդհանուր պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետի շեղում, որից ելնելով պատվիրատուն, այսինքն՝ Գյումրիի քաղաքապետարանը կարող է տուգանքներ կիրառել շինընկերությունների նկատմամբ, չկա, իսկ որակի առումով պատասխանատվություն կրում են տեխհսկող կազմակերպությունները»,- քննարկման ժամանակ ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արարատ Բալաբեկյանը:
Նշենք, որ նախագծող և վերահսկող ընկերությունը «Ճաննախագիծ» ինստիտուտն է։ Հանրային քննարկման մասնակիցները նշել են, որ սա առաջացնում է շահերի բախում, քանի որ նույն ընկերությունը վերահսկում է իր իսկ հեղինակած նախագիծը։
«Շատ աշխատանքներ կան կատարելու, բայց բոլոր աշխատանքները պետք է համապատասխանեն չափորոշիչներին, իսկ եթե այդպես չի արվում, մեղավորը շինարարներն են։ Դրա համար էլ քննադատում ենք նրանց»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Շինարարությունը շարունակելու համար սպասում են նախագծային փոփոխությունների ու մինչ դրանք կկատարվեն, փողոցներն ու հրապարակներն ասֆալտապատել այլևս հնարավոր չէ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...