20:49 17.10.2017
Հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդների ցուցակը: Այստեղ նշված են 1980 թվականից հետո ծնված ամենահայտնի քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, երաժիշտների և մարզիկների անուններ: 5-6-րդ տեղերը կիսում են Իվանկա Թրամփն ու Ջարեդ Կուշները: Վերջինս ոչ միայն Թրամպի փեսան է, այլև նրա գլխավոր խորհրդականը: Իսկ Իվանկան ֆոտոմոդել է, բիզնես-լեդի, գրող և այս ամենին գումարած ԱՄՆ-ի 45-րդ նախագահի դուստրը: Նրանք երկուսն էլ ծնվել են 1981 թվականին: 4-րդ հորիզոնականում Ավստրիայի նորընտրիվ կացլեր Սեբաստյան Կուրցն է: Նա ծնվել է 1986 թվականին, բայց քաղաքական դաշտում նոր մարդ չէ: Մինչ կանցլեր դառնալը Կուրցը 5 տարի ղեկավարում էր Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը: Այս ցուցակում երրոդը Ֆեյսբուքի հիմնադիրն է: Ամերիկացի ծրագրավորող, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականին: Ցուկերբերգից մեկ աստիճան առաջ է Սաուդյան Արաբիայի արքայազն, 32 ամյա Մահմուդ իբն Սալման Ալ Սաուդը: Նա նաև թագավորական դատարանի նախագահն է ու աշխարհի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը: Իսկ առաջին տեղում անվիճելի առաջատար Կիմ Չեն Ինն է: Հյուսիսային Կորեայի գերագույն գլխավոր հրամանատարը, բանակի մարշալը Կիմ Չեն Իրի երրորդ որդին է: Ամենաազդեցիկների ցանկում նա առաջինն էր նաև անցած տարի: Կիմ Չեն Ինը ծնվել է 1982 թվականին, սակայն որոշ հրապարակումներում նշվում են 1983 եվ 1984 թվականները: Իսկ մեկնաբանությունը հետևյալն է. կիմ Չեն Ինը իր ծննդյան տարեթիվը փոխել է ավելի մեծ երեվալու համար:
20:45 15.08.2025
Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է ՄինսկԲելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...