18:11 03.11.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 4-ից կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
16:29 16.05.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։ Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
16:25 16.05.2025
Թրամփը հաստատել է, որ միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացվել ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի նոր առաջարկ։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի օրը նաև Թրամփը նշեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և […] ...
16:21 16.05.2025
Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է թիմի խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։ Ակումբի նախագահը բարկացած է Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» գործնականում զրկվել է Լա լիգան հաղթելու հնարավորությունից։ Պերեսը հույս ունի, որ «Ռեալն» անհաջող մրցաշրջանի վերջում կկարողանա հաղթել աշխարհի ակումբային գավաթը։ Հենց այդ նպատակով Պերեսն […] ...
16:15 16.05.2025
Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
16:10 16.05.2025
Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...
16:04 16.05.2025
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսըReddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...