22:29 05.11.2018
Տարածքային ընտրական հանձնաժողովների արձակուրդն այս անգամ քիչ տևեց: Նախորդ ընտրություններից ընդամենը 1 ու կես տարի անց նորից տարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց տեղերում են: Նրանց կազմերում փոփոխություններ չկան: Շիրակի մարզn ընդգրկում է թիվ 11 ընտրական տարածքը, որի կազմում տարածքային 4 հանձնաժողովներ են՝ թիվ 30, 31, 32 և 33: Հանձնաժողովները կաշխատեն նույն կազմով ու նույն տեղերում:
Տարածքային ընտրական հանձնաժողովներից միայն թիվ 31-ն է, որ ընդգրկում է Գյումրին: Հանձնաժողովին հատկացված տարածքների ցուցափեղկերին արդեն տեղամասային հանձնաժողովականների ցուցակներն են, որոնք մասնակցելու են դասընթացների: Ընտրություններին պատրաստվելու համար մեկ ամիս ունեն, իսկ հանձնաժողովների կազմերում փոփոխություններ են տեղի ունեցել՝ տեղամասային հանձնաժողովի նախկին 8 անդամների փոխարեն հիմա 10-ն է լինելու: Հանձնաժողովների կազմը փոխվել է, բայց նախագահ ու քարտուղար ունենալու կուսակցությունների համամասնությունը նույնն է: Այս պաշտոնները բաշխվում են՝ ըստ խորհրդարանում կուսակցությունների ունեցած մեծամասնության: Ըստ այդմ՝ ամենաշատ թվով նախագահներ ու տեղակալներ հանձնաժողովներում Հանրապետական կուսակցությունն է ունենալու: Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ուրեմն ընտրությունների կազմակերպման գործընթացն էլ անփոփոխ է:
«Սա առաջին դեպքն է արտահերթ խորհրդարանական համապետական ընտրությունների: Ճիշտ է՝ ձևի ու բովանդակության մեջ չի տարբերվում, բացի անվանումից, որ արտահերթ է : Միակ տեսանելի փոփոխությունը դա քարոզարշավի ժամկետներն են: Ներկայումս սահմանվել է 12 օր, նախկին ավելի մեծ ժամանակահատվածի համեմատ»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանը:
Քարոզարշավի ժամկետներ են սահմանվել՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը: Ժամանակը քիչ է, բայց Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները չհասցնելու խնդիր չեն տեսնում՝ թեկնածուներն ու հանձնաժողովականները, ըստ նրանց, հաստատ փորձառու են լինելու:
«Եթե կուսակցությունների ձևավորումները չլինեն, ընտրատարածքները միշտ պատրաստ են, մանավանդ, որ Ընտրական օրենսգիրքը չփոխվեց: Աշխատելու ենք հին կանոններով, հին օրենսգրքով»,- Shantnews.am-ի թղթակցին ասել է թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:
Յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցություններն իրավունք ունեն ռեյտինգային 15 թեկնածու առաջադրել: Իսկ ովքեր են նրանք՝ առաջինն իմանում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, տարածքայիններից այդ գործառույթը նախորդ ընտրություններին է վերցվել: Թեկնածուների գրանցումները կատարվելու են նոյեմբերի 14-ից 19-ը։
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...