15:13 05.11.2018
Նոյեմբերի 5-ին Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ այսօր Հոլանդիայում ապրում է 20-25.000 հայ, և նրանց զգալի մասը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներ են, կան նաև իրաքահայեր և սիրիահայեր:
«Հայերն աշխատասեր են, աշխատում են, ակտիվ մասնակցում են Հոլանդիայի տնտեսական ծրագրերին, հաջողություններ են գրանցում կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ նրանք կապված են Հայաստանի հետ, սիրում են իրենց հայրենիքը»,- նշեց հյուրը:
Մաթո Հախվերդյանն ընդգծեց, որ կարևորում են Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը և փորձում են բանակցել տեղի կառավարության հետ այդ հարցը լուծելու համար: Մխիթար Հայրապետյանը շեշտեց, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստ է հայ համայնքի համար անել հնարավոր ամեն բան:
«Այսօր մենք գործակցում ենք սփյուռքի հետ փոխադարձության սկզբունքով. և՛ Հայաստանը պիտի աջակցի Սփյուռքին, և՛ Սփյուռքը՝ Հայաստանին: Հայապահպանության գործընթացում բացի տարաբնույթ միջոցառումների կազմակերպումից՝ սփյուռքին հզոր ազդակ կարող է լինել ուժեղ Հայաստան պետության առկայությունը, որը հպարտություն կդառնա նրանց համար: Եթե լինի հայ լինելու հպարտությունը, դրսում ապրող հայը կցանկանա մնալ հայ: Մենք պետք է փոխադարձ պատասխանատվությամբ առաջ գնանք ու հոգ տանենք միմյանց մասին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Մխիթար Հայրապետյանը կարևորեց նաև համահայկական շահերի շուրջ միասնականության գաղափարը: Ըստ նրա՝ կան մի քանի հայեցակարգեր, որոնց համար պետք է մեկ ճակատով պայքարել, և հենց Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ ուղերձները հղի սփյուռքին: Մաթո Հախվերդյանն անդրադարձավ նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ նշելով, որ միայն դրական կարծիքներ է լսել ծրագրի մասին և պատրաստ է մյուս տարի աջակցել ծրագրի իրականացման աշխատանքներին:
Մխիթար Հայրապետյանը հավելեց, որ կարևորում է ծրագրի բովանդակային փոփոխությունները և շարունակականությունը, և այսօր արդեն ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համագործակցության շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն օնլայն դասընթացների միջոցով շարունակել իրենց ուսումը:
Հանդիպման ավարտին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ֆեդերացիան պատրաստվում է նշել Երևանի հիմնադրման 2800-ամյակը և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և միջոցառումների, ցուցահանդեսների բովանդակային մասը կազմելու համար անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության աջակցությունը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...