Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման

18:33 05.11.2018

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվողին դատապարտել է 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանությունը տեղի էր ունեցել 2017թ. ապրիլի 22-ին:

Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Արման Ջանջուղազյանին: Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ Ջանջուղազյանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է ներկայացել ու ապրիլի 22-ին՝ ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս: Սպանության գործի քննությունը ընթանում էր դռնփակ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են՝ դատավճիռը հրապարակվել է հոկտեմբերի 31-ին: Համաձայն վճռի՝ դատարանը Ջանջուղազյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝  20 տարի պատժաչափ սահմանվել է դիտավորյալ սպանության հոդվածով, ևս 2 տարի՝ ապօրինի սառը զենք կրելու և գործադրելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

12:05 06.05.2025

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...

SHANTNEWS

12:00 06.05.2025

SHANTNEWS

Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

11:53 06.05.2025

Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:46 06.05.2025

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

11:34 06.05.2025

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

11:04 06.05.2025

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...

BACK_TO_TOP