Մսամթերքը, կաթնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Մսամթերքը, կաթնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են

12:19 06.11.2018

2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գինն աճել է 1.3%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.0%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 4.5% գնաճը (վերջին 3 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 39.7%): Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գներն աճել են 0.8%-ով:

2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.7%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.1%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնաճ: 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է գրասենյակային պարագաների՝ 0.2%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի`0.5%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.6%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.9%, հագուստի՝ 8.6%, տարբեր տեսակի կոշկեղենի 13.6% գնաճ: Դրան զուգընթաց, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.9%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.6%-ով, կահույքինը և կահավորանքինը՝ 0.3%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.3%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.2%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.5% և 26.3%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 23.3% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սակագները նվազել են 0.3%-ով, ինչին մեծապես նպաստել է մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 3.6% նվազումը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 9.7% նվազմամբ): Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 2.2%-ով, սպասարկման ծառայություններինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների՝ 0.1%, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների 0.4% հավելաճ, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կրթության, իրավաբանական, վարսավիրանոցային, կապի, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

16:50 01.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

16:43 01.07.2025

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահում

16:38 01.07.2025

Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

16:33 01.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

16:25 01.07.2025

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...

Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

16:20 01.07.2025

Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...

BACK_TO_TOP