Նախագահը վերվերի է պարել բնապահպանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Նախագահը վերվերի է պարել բնապահպանների հետ

14:10 23.05.2018

ՀՀ նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանը դիմավորել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությանը անդամներին և նրանց հետ խոսել Ամուլսարի ու մյուս բնապահպանական խնդիրների մասին: Արմեն Սարգսյանը նշել է, որ ուշիուշով հետևելու է Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին:

SHANTNEWS-ի թղթակցի այն դիտարկմանը, թե նախագահը երկար տարիներ եղել է «Լիդիան Արմենիայի» ղեկավար կազմի անդամ և հենց նախագահի անունն է շոշափվում՝ կապված Ամուլսարի հանքի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի որևէ անդամ այդ ընկերությունից և հանքի շահագործումից ստացված շահույթի մասին տեղյակ չեն եղել:

«Դա կանադական ընկերություն է, որի բաժնետերերը միջազգային ինստիտուներն են: Երբեք շահ չեմ ունեցել և ընդամենը մի քանի ամիս եղել եմ անկախ տնօրեն: Ես իմ կարծիքն այն ժամանակ հայտնել եմ տնօրենների խորհրդին, նաև այն մարդկանց, որոնք ինչ-որ կերպ ներառված են եղել այդ ընկերության գործունեության մեջ: Մասնավորապես նշել եմ, որ սա ոչ թե դեսպանի կարծիք է, այլ ՀՀ քաղաքացու:

Դրանից հետո հրաժարվել եմ և դուրս եկել այդ ընկերությունից: Վերջացավ, վերջակետ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և նշել, որ չի կարող հրապարակավ ասել, թե ինչ կարծիք է այն ժամանակ արտահայտել այդ ընկերության տնօրենների խորհրդին:

«Իմ դուրս գալուց հետո այդ կազմակերպությունում մի շարք փոփոխություններ են եղել, սակայն ես այլևս կապ չեմ ունեցել իրենց հետ»,- պարզաբանել է ՀՀ նախագահը և ասել, որ ցավում է, որ չի կարող ինչ-ինչ պատճառներով հրապարակել իր կարծիքը:

Այնուհետ նախագահը բողոքի ակցիայի մասնակիցների հետ վերվերի է պարել հենց նախագահական նստավայրի բակում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP