Ախուրյանի առողջության կենտրոնը նոր տնօրեն ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Ախուրյանի առողջության կենտրոնը նոր տնօրեն ունի

23:19 06.11.2018

Այսօր` նոյեմբերի 6-ին, Ախուրյանի առողջության կենտրոնի նոր տնօրեն են ընտրել: Տնօրենի պաշտոնը թափուր էր նախկին ղեկավարի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Երկու թեկնածու էր առաջադրվել: Նրանցից մեկը բուժհաստատության ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ու նույն կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանը, մյուսը՝ գործազուրկ ռազմական բժիշկ:

 

Զավեն Մանուկյանը նախ շեշտեց,  թե մինչ այս միայն ռազմական նշանակության բուժհաստատություններում է աշխատել:  Թե ինչ խնդիրներ ու ինչպիսի մասնագետներ ունի Ախուրյանի առողջության կենտրոնը լավ չի տիրապետում: Պարտքերի ստույգ չափն արդեն մյուս թեկնածուն ներկայացրեց՝  Ախուրյանի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ըստ Միքայել Մկրտչյանի՝ հստակ փաստաղթերով կենտրոնի պարտքը 7 մլն դրամ է կազմում: 3 ամիս է՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է ու արդեն պարտքերը մարելու քայլեր է ձեռնարկել: Պարզել է, որ հաստիքներն ուռճացված են, կրճատումներ է կատարել:

«Առողջության կենտրոնը շատ պարտքեր ունի կուտակած: Կարևոր է, որ նոր տնօրենը լավ մենեջեր լինի, որ կարողանա պարտքերը մարելով սեփական բյուջեի հարցերը կարգավորել: Իր փոխարեն ոչ մեկը չպետք է աշխատի, ոչ էլ պետք է նստեն ու սպասեն, թե երբ է պետությունը իրենց պարտքերի մասին մտածելու», Shantnews.am-ին ասել է Շիրակի մարզպետի տեղակալ, բուժհաստատության տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Մելիքջանյանը:

Մենեջմենթի ու արդյունավետ կառավարման պահանջներից ելնելով՝ անցած տարի օրակարգում էր Ախուրյանի  առողջության կենտրոնի օպտիմալացման հարցը: Անգամ Գյումրի կենտրոնում Ախուրյանից տեղափոխվող բաժանմունքի համար տեղ էր առանձնացվել: Օպտիմալացումը ընթացք չստացավ, բայցև չի էլ չեղարկվել:

«Օպտիմալացումը ստացիոնար բաժանմունքին էր վերաբերում: Ախուրյանի առողջության կենտրոնում ստացիոնար պրակտոլոգիական ծառայություն է գործում: Պրակտոլոգիական բաժանմունք նաև Գյումրի բժշկական կենտրոնում կա: Կա նաև կառավարության որոշումը բուժհաստատությունների օպտիմալացման մասին: Նախագիծ ունեինք, դա դեռևս քննարկման ենթակա նախագիծ է»,- Shantnews.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Մրցույթի առաջին փուլը երկու թեկնածուները հաղթահարեցին,  իսկ երկրորդ փուլում արդեն առավելությունը գործազուրկ թեկնածուի օգտին էր: Հանձնաժողովը բավական երկար քննարկումներից հետո որոշեց,  որ միայն Զավեն Մանուկյանն է հաղթահարել անցողիկ շեմը: Ու չնայած նրան, որ հանձնաժողովականների գնահատմամբ նա զարգացման ծրագիր, ըստ էության, չուներ, համեմատության մեջ դնելով մյուս թեկնածուի հետ, քվեարկեցին: 6 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ախուրյանի առողջության կենտրոնի տնօրեն ընտրվեց  ռազմական բժիշկ Զավեն Մանուկյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP