11:48 08.11.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրով երկու փողոցներում հիմնանորոգվում են կամուրջները: Խոսքը Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների կամուրջների մասին է: Վերջինի հիմնանորոգումն ավարտված է, իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ աշխատանքները շարունակվում են, բայց ինչպես գետնանցումների դեպքում է, կամուրջները հիմնանորոգվում են առանց դրանց վիճակի ուսումնասիրության: Այսինքն՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչ վիճակում են դրանք, և վերանորոգման նախագիծ է կազմվել:
Կամուրջների վերանորոգման նախագծային բացթողումների մասին բարձրաձայնում է փողոցաշինական ծրագրի վերահսկող աշխատանքային խումբը, որի կազմն առայժմ անփոփոխ է: Մոտ 1 ամիս առաջ էր, երբ Շիրակի փոխմարզպետը, որը ղեկավարում է փողոցաշինական ծրագրի վերահսկող աշխատանքային խումբը, հայտարարեց, թե այլևս չի ուզում այս պաշտոնում մնալ և խմբի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետարանին, բայց Արա Մելիքջանյանը դեռ շարունակում է աշխատել խմբում: Հրաժարվել է, բայց ծրագրի պատվիրատուն՝ քաղաքապետարանը, դեռ հրաժարականը չի ընդունել: Եթե հրաժարականը չի ընդունվել, նշանակում է՝ վերահսկող խումբը դեռ կշարունակի աշխատել հին կազմով ու նոր նախագծային թերություններ հայտնաբերել: Հերթականը կամուրջների վերանորոգմանն է վերաբերում: Նախագծում կամուրջների վիճակի ուսումնասիրության մասին փաստաթղթերը բացակայում են:
«Սեյսմիկ վիճակի ուսումնասիրության փաստաթուղթ չկա, ուսումնասիրություն չի կատարվել: Նախագծողը ուղղակի նախագծի ընթացքում իրականացրել է հանձնարարված գործառույթը՝ կոսմետիկ վերանորոգում և շահագործման պայմանների ապահովումը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:
Այդ ուսումնասիրությունների բացակայությունից նաև շինարարներն են տուժել՝ ընդունել են կոսմետիկ վերանորոգման նախագծով, պարզվել է՝ անելիքն ավելի շատ է:
«Չգիտեմ՝ նախկինում նորմերը ինչպես են հաստատված եղել, բայց կամուրջն անմխիթար վիճակում էր, երբ ընդունեցինք: Կարելի է ասել՝ կամուրջը տրված է վերանորոգման, բայց մենք կատարում ենք հիմնանորոգում»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ աշխղեկ Դերենիկ Թորոսյանը:
Գերցեն փողոցում էլ կամուրջը վերանորոգել են, բայց փողոցի ասֆալտապատումը չեն կարող սկսել ենթակառուցվածքների պատճառով՝ ջրամատակարար ընկերությունը դիտահորերի կառուցման աշխատանքներն է կիսատ թողել: Ըստ այդմ՝ Գերցենի միայն մի հատվածը շինարարը կարող է ասֆալտապատել: Երկու փողոցների դեպքում էլ ժամկետները խախտվում են՝ սպասելով նախագծային փոփոխությունների, իսկ փոփոխություններն ընթացքի մեջ են:
Այս մասին օրեր առաջ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նախագծողները նշեցին` հավելելով, թե այս փողոցներում ասֆալտապատում մինչև տարեվերջ հնարավոր չէ:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...