12:58 08.11.2018
Շիրակի մարզպետարանն առողջապահության վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Վարչության պետի պաշտոնը մի քանի ամիս է՝ թափուր էր:
Նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Մեսրոպ Բզնունին ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Մարզպետարանը ժամանակավոր պաշտոնակատարի թափուր պաշտոնի համար հայտարարություն էր ներկայացրել, մի քանի թեկնածու է մասնակցության հայտ ներկայացրել: Շիրակի մարզպետը հավանություն տվել է բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանի թեկնածությանը:
Նա երկար տարիներ աշխատել է Գյումրիի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնում, որի լուծարումից հետո նույն մասնագիտացմամբ աշխատել է Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում:
«Այսօր առաջին օրն է, որ աշխատում եմ նոր պաշտոնում: Աշխատանքս սկսել եմ՝ ընթացիկ հարցերին ծանոթանալով: Միայն կարող եմ ասել, որ բավական բարդ ոլորտ է: Ուսումնասիրելուց հետո ավելի մանրամասն կկարողանամ անդրադառնալ Շիրակի մարզի առողջապահական համակարգի առանցքային խնդիրներին: Այլ թեկնածուներ այս պաշտոնի համար ևս կային: Սա ժամանակավոր պաշտոն է: Առողջապահության վարչության պետի թափուր պաշտոնի համար մարզպետարանը դեռ մրցույթ է հայտարարելու, որին ես, ամենայն հավանականությանբ, կմասնակցեմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ Հասմիկ Պետրոսյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ է՝ նույն կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանի կինը:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...