13:03 08.11.2018
Սպիտակ տունն ամերիկյան CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային, զրկել է նախագահական նստավայր մուտք գործելու իրավունքից: Պատճառն այն է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը թեժ լեզվակռիվ էր ունեցել նախագահի հետ:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Ակոստան Թրամփին հարցրել էր Լատինական Ամերիկայից ԱՄՆ շարժվող ներգաղթյալների քարավանի մասին: Երբ Ակոստան փորձել էր այլ հարց տալ, Թրամփը պահանջել էր, որ նա բարձրախոսը մյուս լրագրողին փոխանցի:
Սակայն CNN-ի ներկայացուցիչը համառել էր՝ թույլ չտալով Սպիտակ տան աշխատակցուհուն իր ձեռքից վերցնել բարձրախոսը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարություն էր տարածել՝ Ակոստային մեղադրելով «Սպիտակ տան աշխատակցուհու վրա ձեռքը դնելու համար, երբ վերջինս իր աշխատանքն էր անում»:
Ավելի ուշ CNN-ը հայտարարել է, որ Սանդերսը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել և մի միջադեպ է հիշատակել, որը տեղի չի ունեցել:
«Այս աննախադեպ որոշումը սպառնալիք է մեր ժողովրդավարության համար, մեր երկիրն ավելիին է արժանի: Ջիմ Ակոստան ունի մեր լիակատար աջակցությունը»,- հայտարարել է CNN-ը:
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...