14:05 09.11.2018
SHANTNEWS.am-ը 2018 թվականի հուլիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այդ օրը կազմակերպել է ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության առաջին մրցույթը: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ էր ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների թիվը հնարավորինս նվազեցնելու համար:
3 ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից լրագրողներին ասել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կանոնավոր դաշտ բերելու համար: Մասնավորապես խոսվել էր, որ օրենք է փոխվել: Օրինակ՝ Ռուսաստան գնացող- եկողները ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար 150 հազար դրամ պետտուրք պետք է վճարեն: Սա մեկ անգամ գնալ-գալու համար: Արդյունքում շատ ավելի ձեռնտու է դարձել կանոնավոր փոխադրող դառնալը, 100 հազար դրամ վճարելը մեկ տարվա համար ու սահմանին խնդիրներ չունենալը:
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատարից, թե ինչքանո՞վ են սահմանում պահվում այս որոշումները։
«Այդ խստացումները չկան, քանի որ մենք չենք կարողանում այս պահին ապահովել մեր կանոնավոր փոխադրողների պարիտետների և իրենց թույլտվությունների հարցը»,-պատասխանել է Արմեն Փամբուխչյանը:
Բանն այն է, որ կանոնավոր ուղևորափոխադրում կազմակերպելու համար ուղևորափոխադրումն իրականացնող ընկերությունը պետք է թույլտվություն ունենա թե՛ այն երկրի հետ, որտեղից մեկնարկում է երթուղին, թե՛ նրա, որտեղ ավարտում է: ՌԴ-ը շատ դեպքերում դեռ հրաժարվում է հայկական փոխադրողներին թույլտվություններ տալ: Հայաստանում խնդրահարույց իրավիճակում են հայտնվում իրանական ուղղությամբ փոխադրողները։
«Հայկական ընկերությունները չունեն հետաքրքրություններ Իրանի հետ կապված: Բայց այստեղ Իրանի փոխադրողներն ունենում են պարիտետներ, գտնում են ելքեր: ՌԴ-ի դեպքում մի քանի ուղղություններով մենք ունենք հստակ պարիտետներ»,- ասել է Փամբուխչյանը՝ հավելելով, որ Վրաստանի դեպքում այդ խնդիրը չկա:
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...