17:42 09.11.2018
Երկրապահ կամավորականների միությունը վարչության նոր նախագահ է ընտրելու: Մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում, որոնց միջև ընտրությունը պառակտել է երկրապահների շարքերը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Շիրակի մարզի երկրապահ կամավորականները:
Նրանք նշել են, որ միությունն այսօր ավելի լուրջ խնդիրներ ունի, քան նախագահի ընտրությունն է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն արտոնություններին, որոնք նախատեսված են երկրապահների համար: Առողջապահական, սոցիալական ու բնակարանային արտոնությունները պարզապես չեն գործում: Դրանց համար պետական ֆինանսավորումը չի բավականացնում:
Երկրապահ կամավորականի վկայականը ոչ միայն փաստաթուղթ է, որը հաստատում է միությանը տվյալ ազատամարտիկի անդամակցությունը, այլև մի շարք արտոնություններ է սահմանում: Մասնավորապես, հաշմանդամության խումբ ունեցող բոլոր երկրապահների բժշկական սպասարկումը պետպատվերով է: Սա արտոնություններից առաջինն է, որը, ըստ ազատամարտիկների, գործում է, բայց ոչ լիարժեք:
Հաշմանդամ և զոհված ազատամարտիկների բնակարանային փոխհատուցման ծրագրով առաջնահերթությունը առաջին կարգի հաշմանդամներինն է: Այդ առաջնահերթությունը 10 տարի առաջ է սահմանվել: Զոհվածների և առաջին խմբի հաշմանդամների վերջին ընտանիքներն անցած տարվա վերջին փոխհատուցում ստացան: Դրանից հետո բնակարանային ծրագրում դադար է: Հաշմանդամության մյուս խմբերի ազատամարտիկները պետք է սպասեն անորոշ ժամկետով:
«Բնակարանային փոխհատուցում ստացողներ եղել են: Առաջին կարգի հաշմանդամները, զոհվածների ընտանիքները փոխհատուցում ստացան: Քառօրյայի զոհերի դեպքում էլ արտահերթ էր բնակարանային փոխհատուցումը, ինչը հասկանալի էր, իսկ երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամները դեռ հերթի մեջ են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Աշոտ Թադևոսյանը:
Երկրապահ կամավորականների միությունը ընտրությունների է պատրաստվում, բայց ոչ թե արտահերթ խորհրդարանական, այլ միության նախագահի: Այս պաշտոնի մի քանի հավակնորդների անուններ են շրջանառվում՝ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի և Սասուն Միքայելյանի, ինչպես նաև ազատամարտիկ Կոռնիձորցի Արայի:
Տեղի է ունենալու ԵԿՄ համագումար, որն ընտրելու է վարչություն, իսկ վարչությունը՝ նախագահ, բայց նախ՝ Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցներն են կողմնորոշվելու թեկնածուների հարցում:
«Համագումարի ժամանակ թեկնածուները կառաջադրվեն, և մենք կքննարկենք: ԵԿՄ-ն այժմ նախագահի տեղակալներն են ղեկավարում: Կառույցը դեռ անտերության մատնված չէ: Մենք ուզում ենք, որ մեր մարտական ընկերները, որոնք, ցավոք, հիմա այստեղ մեզ հետ չեն, հասկանան, որ մենք մեկ ընդհանուր ուժ ենք»,- ասել է ԵԿՄ անդամ Հարություն Կիրակոսյանը:
Թեկնածուների հարցում կողմնորոշումը պառակտում է երկրապահի շարքերը, իսկ այդ պառակտման հետևանքով անգամ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի փոփոխության պահանջ է հնչել: Միության մարզային կառույցների ղեկավարներին փոխելու հարցը տեղի ազատամարտիկների որոշելիք հարցն է:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...