Հանրապետականն այսօր միակ ընդդիմությունն է. Էդուարդ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Հանրապետականն այսօր միակ ընդդիմությունն է. Էդուարդ Շարմազանով

13:29 10.11.2018

«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն  է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա պնդում է, որ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին չմասնակցելու իրավունք չունի, քանի որ ունի համախոհների լուրջ բանակ: Ըստ նրա՝ քաղաքական դաշտում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գրեթե բոլորը պաշտպանում են վարչապետ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը, սակայն, որպես ժողովրդավարական երկիր, Հայաստանին պետք է նաև ապահովել այլակարծություն ու բազմակարծություն, իսկ այդ այլակարծություն ապահովող ուժը, ըստ Շարմազանովի, հենց Հանրապետականն է:

«Ուզենք թե չուզենք, այսօր կա երկու բևեռ: Շատ մեծ բևեռ Փաշինյան և շատ փոքր բևեռ Շարմազանով, Վիգեն Սարգսյան և Հանրապետական կուսակցություն: Պետությանը, ժողովրդավարությանը պետք է իրական այլընտրանք և այդ այլընտրանքը այսօր մենք ենք, որովհետև այս ամիսների ընթացքում որևէ քաղաքական խորհրդարանական ուժ և նաև արտախորհրդարանական գլոբալ առումով, բացառությամբ մեկ երկու դեպք՝ Դաշնակցության, որևէ քննադատություն փաստարկված և ծրագրային չեն արել Փաշինյանի կառավարությանը»,- նշել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ Հանրապետականն ընդունում է նախկինում գործած սխալներն ու փորձում որպես ինքնամաքրված ուժ նոր թափով պայքարել քաղաքական դաշտում իր տեղն ունենալու համար:

Շարմազանովը հորդորել է իշխանություններին ընտրությունները կազմակերպել բացառապես ազատության, բազմակարծության և այլընտրանքի մթնոլորտում:

Ընտրական օրենսգիրքը տապալելու հարցում Հանրապետականին մեղադրող «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր պնդում են, որ Հանրապետականն ունի ռեյտինգային թեկնածուների պակաս. SHANTNEWS.am-ի թղթակցի այս հարցին Շարմազանովը արձագանքել է, որ լուրջ չի վերաբերվում այդ կուսակցության իր գործընկերների նման հայտարարություններին:

«Երբ մենք էինք իշխանությունում, մեկ տոկոս գնաճ էր լինում, մեր սիրելի գործընկերները խոսում էին՝ էս ինչ եք անում, գնաճ եղավ, միսը թանկացավ, միսը եռակի թանկացել է , առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, աշխատատեղերը փակվում են, որևէ ներդրում չկա: Երբ ՔՊ-ն դրանից չի խոսում, ինձ համար պարզ է, որովհետև մարդիկ իշխանություն են, հո՞ չեն կանգնելու, ասեն՝ վատ ենք աշխատել, բա այդ ընդդիմադիր կոչվող, երկրորդ-երրորդ տեղերի համար պայքարող ու Հանրապետականին քննադատող ուժերը, որ այդքան ժողովրդին շատ են սիրում, ո՞ւր են»,- արձագանքել է Շարմազանովը

Ինչ վերաբերվում է Հանրապետականի համամասնական ու տարածքային ցուցակների կազմմանը, ապա Շարմազանովը նշել է, որ շատ բան արդեն հստակեցված է, սակայն վերջնական տեղեկությունները կներկայացնեն քննարկումներից հետո:

Լուրերը, թե Հանրապետականի ցուցակը հնարավոր է՝ գլխավորի ՀՀ  պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը,  Շարմազանովը չի բացառել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP