Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը

16:57 10.11.2018

ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել  ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ 2018թ. նշանավորվում է կարևոր տարեդարձով. 1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում կայացրեց` խնդրելով Խորհրդային Հայաստանին և Խորհրդային Ադրբեջանին ըմբռնումով մոտենալ Ղարաբաղի հայ բնակչության կամքին և իղձերին ու համաձայնել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հետ: Ընդգծվել է, որ ինքնորոշման այս հայտին ի պատասխան Ադրբեջանն իրականացրեց բռնություններ, տեղահանումներ և ոճրագործություններ, սանձազերծեց պատերազմ:

Դեսպան Կիրակոսյանն արձանագրել է, որ այդ ժամանակվանից ի վեր Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը դարձել են հակամարտության կարգավորման կարևորագույն տարրերը:

Հայկական կողմն ընդգծել է նաև, որ հայ ժողովուրդն այսօր էլ մեծապես արժևորում է ժողովրդավարությունն և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը փաստվեց այս գարնանը Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններով, որի արդյունքում այս դեկտեմբերին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործում ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը` դեսպան Կիրակոսյանն առանձնացրեկ է մի շարք կարևոր կետեր.
Առաջին, Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը հակամարտության լուծման առանցքային հարցերից են և հանդիսանում են Հայաստանի բացարձակ առաջնայնությունը:

Երկրորդ, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները պետք է վճռական ձայն ունենան հակամարտության կարգավորման գործում: Արցախի և նրա ժողովրդին հակամարտության կարգավորման գործընթացից օտարելու ցանկացած փորձ հակասում է թե՛ հակամարտության ծագման պատճառներին, թե՛ առկա իրականությանը: Արցախը բնակեցված է իր բնիկ ժողովրդի կողմից, որը պատմականորեն մշտապես բացարձակ մեծամասնություն է կազմել, ներառյալ` հակամարտության բոլոր փուլերում:

Երրորդ, Հայաստանը շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Չորրորդ, հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և ռազմական սցենարները պետք է անվերապահորեն մերժվեն: 2016թ. ապրիլի ռազմական արկածախնդրությունը բացասական ազդեցություն ունեցավ խաղաղ գործընթացի վրա: Ներկայիս դրական դինամիկային, որը ձևավորվել է վերջին հանդիպումների և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, պետք է հետևի Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում արդեն իսկ համաձայնեցված վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը, որի հետևանքով պետք է ամրապնդվի ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:

Հինգերորդ, խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը պահանջում է ոչ միայն լարվածության նվազեցում և մոնիտորինգային մեխանիզմների ներդրում, այլև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Թշնամական հռետորաբանությունն ու առավելապաշտական դիրքորոշումները կասկածի տակ են դնում փոխզիջման հնարավորությունները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրա թիմին՝ հրադադարի ռեժիմի ուժեղացման և կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների խթանման համար: Դեսպանը համոզմունք է  հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միակ միջազգային ներկայությունն ու Հարավային Կովկասում միակ ԵԱՀԿ ներկայությունը կարևոր դեր է կատարում շփման գծում և սահմանային հատվածում լարվածության թուլացման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

12:37 19.06.2025

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

12:29 19.06.2025

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

Իսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

12:17 19.06.2025

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

12:10 19.06.2025

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...

SHANTNEWS

12:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP