Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Գյումրիում ներկայացրել են իրենց պոտենցիալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Գյումրիում ներկայացրել են իրենց պոտենցիալը

20:29 10.11.2018

Միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետները տնտեսության զարգացման երաշխիքն են: Այսպիսի կարծիք են այսօր հնչեցրել Կրթության և գիտության նախարարության և Դուալ կրթական համակարգի ներկայացուցիչներն, որոնք կրթություն-աշխատաշուկա ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում ծանոթացել են հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորություններին: Դուալ կրթական ծրագիրը գերմանական մոդել է, որը փորձնական ներդրվել է նաև Հայաստանում: Այն ապահովում է միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների և գործատուների կապը: Սրանով իսկ աշխատաշուկայի պահանջարկն ու մասնագետների առաջարկը համապատասխանեցվում են:

Լավ գյուղատնտես դառնալու գաղտնիքները Շիրակի գյուղատնտեսական քոլեջն է սովորեցնում,  լավ ավտոմեխանիկներ էլ  Տավուշի պետական տարածաշրջանային քոլեջն է պատրաստում: Տավուշցիներն ասում են՝ իրենց մասնագետները պահանջված են, բայց հազիվ են հասցնում իրենց մարզում պահանջարկը լրացնել: Հանրապետության 11 քոլեջում ներդրվել է Դուալ ծրագիրը, որը ենթադրում է գործատուի հետ համագործակցություն:  Չնայած դրան՝ հանրապետությունում թափուր են հենց միջին մասնագիտական որակավորում պահանջող աշխատատեղերը:

«Բուհական համակարգն ուռճացվել է, միջին մասնագիտական հաստատությունները այդպես էլ չեն արժևորվել: Հիմա ուզում ենք հետևողական քայլերով հասցնել այն մեսիջը, որ եթե երեխան ավելի հակված է արհեստի կամ արվեստի ուղղությամբ, ապա պետք է գնա միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Իսկ գործատուների հետ կապը միջին մասնագիտական հաստատության հետ կենսական նշանակություն ունեցող հարց է և Դուալ կրթական համակարգը այդ կապի կարևոր գրավականն է: Ուսանողները քոլեջում 30 տոկոս տեսական կրթություն են ստանում, 70 տոկոս՝ պրակտիկա, որն անցնում են աշխատավայրում: Ավարտելուց հետո ուսանողը լիարժեք մասնագետ դառնալու հնարավորություն է ստանում»,- ասել է ՀՀ կրթության  և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

Շիրակի մարզում այս ծրագրին առայժմ 2 միջին մասնագիտական հաստատություն է միացել:  Նրանցից մեկը՝ Շիրակի տարածաշրջանային քոլեջը, զբոսաշրջության բաժնում գործատուի հետ համագործակցությունը խորացնելու հուշագիր ստորագրեց Գյումրիի Բեռլին արտ հոթելի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP