Երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը Երևանում կացարան կտրվի. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը Երևանում կացարան կտրվի. Armtimes.com

13:08 12.11.2018

Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները: Փոքրիկների միջոցառմանը մասնակից լինելու ցանկություն է հայտնել նրանց մայրը: Այս մասին ՀԺ-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Կարծում եմ՝ փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է՝ նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է և կարիք ունի աջակցության»,- ասել է Թանդիլյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը կայքի հետ զրույցում նշել է, որ խորքային ուսումնասիրել է դեպքը և  տեսել հնարավորությունը, որ երեխաները մեծանան իրենց կենսաբանական մոր հետ, ինչն էլ բխում է փոքրիկների շահից:

Թանդիլյանը հայտնել է, որ աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ և բարեկեցիկ մանկությունը:

Թանդիլյանը հայտնել է, որ երկվորյակների մայրը ապրում է Երևանում:

«Մայրը այստեղ վարձով է ապրում, մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում Երևան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար»,- ասել է նա:

Փոքրիկներն այս պահին գտնվում են Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մանե Թանդիլյանը ասել էր, որ Գյումրիում հայտնաբերված երկվորյակներին ընտանիք վերադարձնելու տարբերակ կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

16:24 08.06.2025

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

16:16 08.06.2025

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

Հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

15:50 08.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

Վաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

15:42 08.06.2025

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

15:30 08.06.2025

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...

BACK_TO_TOP