Մեղադրում ենք ոչ թե ժողովրդին, այլ նախորդ քաղաքական համակարգին, որ խրախուսել է աղքատությունը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Մեղադրում ենք ոչ թե ժողովրդին, այլ նախորդ քաղաքական համակարգին, որ խրախուսել է աղքատությունը. Փաշինյան

13:13 13.11.2018

ՀՀ կառավարության կարևոր որոշումներից է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց` խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսիստների:

«Նրանք որևէ վճար տալու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճարելու, առանց լիցենզիա: Տարբեր հաշվարկներ կան… դա էլ տարօրինակություններից մեկն է, որ մենք հստակ չգիտենք` քանի հոգի է այդ գործունեությամբ զբաղվում: Փորձագիտական գնահատականներով՝ այդ գործունեությամբ զբաղվում է մոտ 50 հազար մարդ, այսինքն` կստացվի, որ մենք նրանց աշխատավարձն ամեն ամիս ավելացնում ենք 12 հազար դրամով, իսկ մարզերում` 8 000 դրամով: Երբ մենք ներկայացնում ենք մեր քաղաքականության բացատրությունները, դրանք տարօրինակ և հետաքրքիր արձագանքների են արժանանում»,- ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց վերջին օրերին իրենց հասցեին հնչող քննադատություններին, թե ժողովրդին մեղադրում են ծուլության և չաշխատելու մեջ: Նա հիշեցրեց` վարչապետ ընտրվելուց հետո նա տասնյակ անգամներ ասել է այդ մասին, ապա նշեց.

«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանում չենք մեղադրում, մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը, որովհետև մարդուն ասել են` դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է` մի աշխատի, թե չէ նպաստից կզրկվես: Հարցն այն է, թե ինչու ենք մենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս, մենք ավելի թիրախային պետք է այդ աջակցությունը տրամադրենք, օրինակ` երեխային, այսինքն` նպաստառուն ոչ թե պետք է երեխայի աշխատունակ հայրը լինի, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ՝ երեխան: Մենք պետք է չդնենք պայման` եթե քո հայրը աշխատի, կզրկենք օգնությունից, չի աշխատի` կտանք: Մենք ասում ենք, որ պետք է այդ օգնությունը տալ հասցեական` թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային, որ իսկապես օգնենք այդ ընտանիքին, ոչ թե դատապարտենք մշտական աղքատության»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP