14:06 13.11.2018
Հայաստանի Հանրապետությունում առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հստակեցրեց, թե ում նկատի ունի առաջնային հարկ վճարող ասելով. բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում:
«Ինչո՞ւ ենք այսպես նկատի ունենում. մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում, ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, ովքեր հարկեր են վճարում` դրանք զրոյից ստեղծելով: Իհարկե, պետական կառավարման համակարգն էլ, ԱԺ պատգամավորները ևս հարկ վճարում են, բայց նրանց աշխատավարձը ձևավորվում է այս 350 հազար հարկ վճարողների կատարած վճարների ձևավորումից: Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ այս առաջնային հարկ վճարողների թիվը եռապատկվի, քառապատկվի, որովհետև այս 350 հազար մարդիկ որպես հարկ վճարողներ իրենց ուսերին են, ըստ էության, կրում ողջ պետական համակարգի անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության ֆինանսավորման պատասխանատվությունը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքերով` արձանագրելով, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների, ընտրողների կամ աշխատունակ քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում, ճշգրիտ ձևակերպում են այն խնդիրը, որ պետք է լուծել, այն է` նրանց կրկնապատկման, քառապատկման- հնգապատկման խնդիրը: Կառավարության ղեկավարն ասաց, որ իրենք որևէ մեկին չեն մեղադրում չաշխատելու, հարկ չվճարելու մեջ, ասում են` եղել է այլ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որ ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի փողի ծախսմամբ հասնել ընտրությունների արդյունքների, սակայն իրենք բացել են և բացելու ենք բոլոր հնարավորությունները:
«Սա արդեն քաղաքական իրողություն է, մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական ջանքը խրախուսելուն: Ամենազարմանալի մեղադրանքը, որ կարող են հնչեցնել, այն է, որ մենք պաշտպանում ենք օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահերը: Այս մեղադրանքն առաջին անգամ հնչել է, երբ մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ասացի, որ ճանապարհներից մեկը ոչխար պահելն է, սա հետաքրքիր մեղադրանքների տեղիք տվեց, որ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել. աբսուրդ, պատկերացնո՞ւմ եք, վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել:
Բա ի՞նչ պիտի աներ վարչապետը, պիտի ասեր` գնա, այ ախպեր, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի, մի օր 3000 դրամ կտա, մի օր՝ 5000: Սա այն է, ինչով երկար տարիներ փորձ են արել պայմաններ ստեղծել, որ մարդը այլ հնարավորություն չունենա, ՀՀ քաղաքացին, որ հեղափոխություն է արել, այդպես ծուռվիզ կանգնել չի կարող: Նա իր բարեկեցությունը և երկրի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն պետք է ունենա»,- ասաց Փաշինյանը:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...