19:55 14.11.2018
Գյուլենական խմբավորման հետ ասոցացվող և Թուրքիայում հետախուզվող 452 անձանց ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը դիմել է այլ երկրների՝ այդ անձանց Թուրքիային հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Գյուլենական շարժման արտասահմանյան կառույցների ղեկավարների վերաբերյալ հետաքննության շրջանակներում պատրաստվել է 452 մարդու արտահանձնման հայտ։ Դրանք ուղարկվել են 83 երկիր, որտեղ հայտնաբերվել [մեղադրյալները]։ Մենք պահանջում ենք այդ մարդկանց հանձնումը մեզ»,- հայտարարել է նախարարը։
Այս շարժումը, հիշեցնենք, առաջնորդվում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայի գործող նախագահի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմը մինչ այս Նահանգներից պահանջել է իրեն հանձնել Գյուլենին, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է անել դա։
Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում իսկական «վհուկների որս» է սկսվել․ երկրի իշխանությունները տասնյակ հազարավոր ուժայինների ու զինծառայողների են հեռացրել համակարգից՝ նրանց մեղադրելով գյուլենական կառույցին անդամակցելու մեջ։ Ձերբակալություններն ու հեռացումները նույնիսկ հանգեցրել են Թուրքիայի բանակի մարտունակության մասնակի անկման, բայց նույնիսկ դա երկրի իշխանություններին հետ չի պահել իրենց պատժիչ գործողություններից։
Լուսանկարում՝ ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո Էրդողանի կողմնակիցները ինքնադատաստանի են ենթարկում խռովարարներին
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...