21:46 14.11.2018
Այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, թե արդյո՞ք իրենք հակասություններ ունեն ներսում: Այսպես մտածելու պատճառն այն է, որ նախաձեռնության անդամները պատվիրված մեքենաների թվի վերաբերյալ միշտ չէ, որ նույն պատասխանն են տալիս: Միանշանակ չէ դիրքորոշումը նաև ղեկը փոխել-չփոխելու վերաբերյալ.
«Մեր կազմակերպության մեջ չկա նման բան, բոլորս միասին մի նպատակ ունենք, որ այդ մեքենաները ներկրվեն աջ ղեկով: Չկան մարդիկ, ովքեր համաձայն են կառավարության առաջարկի հետ: Մենք ի սկզբանե մերժել ենք ղեկը փոխելու առաջարկը»,- ասել են ակցիային ներկա նախաձեռնության անդամները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Նաիրի Սարգսյանն, ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկն անփոփոխ է մնում՝ պետք է մեքենաները ներկրել և մեկ տարվա ընթացքում ղեկը ձախ տեղափոխել: Ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ նաև Կառավարության շենքից դուրս եկող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, նա ասել է, որ գործնական հանդիպման է, շտապում է: Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է մոտեցել ակցիայի մասնակիցներին և ասել, որ Ավինյանն իրեն է հանձնարարել զբաղվել խնդրով: Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Սիսեռյանն ասել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատանքի համակարգմամբ հենց Ավինյանի գրասենյակն է զբաղվում: Սիսեռյան-«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներ հանդիպումը կկայանա վաղն առավոտյան:
Ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավարի՝ կփորձեն գտնել բոլորի համար ձեռնտու լուծում:
11:45 20.06.2025
Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ ԱրաղչիՄիացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մենք ամերիկացիներին համարում ենք սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) գործընկերներ և հանցակիցներ Իրանի դեմ նրա ագրեսիայում», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։ ...
11:38 20.06.2025
Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...
11:29 20.06.2025
«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...
11:20 20.06.2025
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...
11:12 20.06.2025
WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասինԿատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...