19:12 18.10.2017
Երբ Միջուկային համաձայնագրի մյուս կողմերը որոշեն կասեցնել դրա իրագործումը, Իրանը պարզապես կպատառոտի այդ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Առաջնորդի խոսքով՝ առայժմ Միջուկային համաձայնագրի չեղարկմանը կողմ է միայն Վաշինգտոնը, և ինքը ողջունում է եվրոպական պետությունների դիմադրությունը ԱՄՆ նախագահի քաղաքականությանը Իրանի հարցում։ Խամենեիի խոսքով, սակայն, դա բավարար չէ։
Եվրոպական պետությունները պետք է համախմբվեն և կասեցնեն ԱՄՆ նախագահի քաղաքականությունը Միջուկային համաձայնագրի հարցում, քանի որ համաձայնագիրը ձեռնտու է նաև Եվրոպային։
2015 թվականին ստորագրված համաձայնագիրը կասեցնում է Իրանի միջուկային ծրագիրը և դրա դիմաց չեղարկվում են Իրանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ։ Արդյունքում՝ Իրանի տրամադրության տակ են հայտնվում ոչ միայն միջազգային բանկերում սառեցված գումարները, այլև ներգրավվում են ներդրումներ։
Համաձայնագիրը ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան ու Իրանը։
Ներկայումս ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամպը դժգոհում է համաձայնագրից և փորձում խափանել դրա գործողությունը։
20:45 15.08.2025
Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է ՄինսկԲելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...