15:36 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ընդամենը մեկ ձայնի պատճառով չի ընդունվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առաջարկը: Նա ևս առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում:
«Մի հոգի չի քվեարկել, բայց երևի պրինցիպյալ չի քվեարկել, հա՞»,- քվեարկության ավարտից հետո հարցրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկել է վերաքվեարկություն կատարել, առաջարկը բուռն քննարկման պատճառ է դարձել:
«Հո առաջարկությունով չէ: Հարգելի՛ գործընկերներ, ես նախ խնդրում եմ մեկս մյուսին հարգենք: Բոլորս հավասար ենք՝ անկախ նրանից՝ ԱԺ նախագա՞հ ենք, պատգամավո՞ր, թե՞ ֆրակցիայի ղեկավար: Եթե տեղից որևէ մեկը չի ասել՝ իմ կոճակը չի աշխատել կամ ես քվեարկել եմ, չեմ քվեարկել, ուրեմն վերաքվեարկության կարիք չկա»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Պետք է գիտակցել, որ սա շատ կարևոր օրենք է, առաջարկում եմ դնել քվեարկության»,- շարունակել է պնդել Միքայել Մելքումյանը:
«Պարո՛ն Մելքումյան, ես կարող եմ դնեմ վերաքվեարկության, բայց միայն այն դեպքում, երբ պատգամավորը, որը հիմա չի քվեարկել, հայտարարի, որ չի ստացվել քվեարկությունը, իսկ եթե ինքը չի հայտարարում, նշանակում է՝ ինքը պրինցիպյալ չի ուզեցել քվեարկել»,- ասել է Արա Բաբլոյանը՝ հավելելով, թե կա կանոնակարգ, իսկ ինքն իրավունք չունի այն խախտել:
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...