20:02 16.11.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցը, ջեռուցման խնդիրներով պայմանավորված, լրացուցիչ արձակուրդի կգնա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ տեղափոխման հարցն այլևս չի քննարկվում, օպտիմալ լուծումը լրացուցիչ արձակուրդն էր:
Աշակերտներն արձակուրդում կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը: Դա կլինի գարնանային արձակուրդների հաշվին, այսինքն՝ բաց թողած դասաժամերը կլրացվեն գարնանային արձակուրդներին, ու դասապրոցեսը հնգօրյայի փոխարեն կկազմակերպվի վեցօրյա ռեժիմով:
Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը տեղի ունեցած վթարի պատճառով շմոլ գազի արտահոսք կա:
2000 թվականին վերանորոգված կաթսայատունը թերություններով է շահագործվել, տեղի ունեցած վթարի պատճառով շմոլ գազի արտահոսք կա, ինչը չեն կարողացել վերացնել: Նախատեսված էր այս տարի նոր կաթսայատուն կառուցել, որի նախագծային աշխատանքների համար տեղական բյուջեից 18 մլն դրամ է հատկացվել, բայց գործը շինարարությանը չի հասել:
Գյումրիի բոլոր դպրոցները ջեռուցվում են, բացի 18-րդից: Դպրոցի միջանցքներում և դասասենյակներում նույն ջերմաստիճանն է: Ջերմաչափի սնդիկը տասն աստիճանից չի բարձրանում: Միջին ու բարձր օղակներում բացակայություններն են շատ, իսկ առաջին դասարանցիների ծնողները 2 օր է՝ երեխաներին դպրոց չեն ուղարկում: Անցած ձմռանը դպրոցը ջեռուցվել է վթարային կաթսայատնով:
Դպրոցի տնօրենի հանդիպումը ծնողների հետ կարճ է տևել, լրագրողների հարցերին էլ բանավոր է պատասխանել: Բողոքող ծնողների հետ հանդիպել է նաև կրթության վարչության պետը, որը նշել է, թե խնդիրը նոր չէ: Կաթսայատան կառուցման ծրագիրը ֆինանսավորում է պետբյուջեն, իսկ իրականացնողը տարածքային զարգացման հիմնադրամն է, որի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է շինարարության ձգձգման պատճառը: Նախագիծը շտկումներով այսօր է հասել հիմնադրամ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենը հայտնել է, որ 7 օրից պարզ կդառնա շինարարական ընկերության անվանումը, իսկ աշխատանքները մեկ ամսից շուտ չեն մեկնարկի:
Հարցին, թե ինչպես են կազմակերպվելու այս ընթացքում դասերը, կրթության վարչության պետն առաջարկել է ժամանակավոր տեղափոխվել ոչ հեռու գտնվող թիվ 27 կամ թիվ 10 դպրոց: Ծնողները չեն համաձայնել՝ պահանջելով գոնե դպրոցը ջեռուցել էլեկտրաէներգիայով: Պարզվել է՝ դա էլ հնարավոր չէ. մալուխներն են վնասված: Ծնողները կրթության վարչության պետից պահանջել են սեղմ ժամկետում հարցը կարգավորել, իսկ Հրայր Կարապետյանն այլ առաջարկ առայժմ չունի:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...