Տնտեսագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծել` հայկական ջուրն արտահանելով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Տնտեսագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծել` հայկական ջուրն արտահանելով

20:14 17.11.2018

Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ այսօր ասվել է, որ լճի խնդիրներին համակարգային լուծում տալու համար 1.5, 1.7 մլդ դոլար գումար է անհրաժեշտ:

Գիտաժողովի 4 զեկուցողներից մեկը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն է, որ գիտի, թե որտեղից է հնարավոր այդքան գումար գտնել.

«Ելներով այն համգամանքից, որ մենք մյուս երկրների համեմատությամբ տարածաշրջանում ունենք թե՜ բացարձակ, թե՜ համեմատական առավելություն, գտնվում ենք տարածքով բարձր, ունենք ջրային ռեսուրսների զգալի պաշարներ, որոնք, ըստ էության, մենք չենք կարողանում օգտագործել մի պարզ պատճառաբանությամբ, որ 70, 80 տոկոսը հոսում է հարևան երկիր: Ստացվում է, որ աշխարհի ամենաթանկ ռեսուրսը, որը ջուրն է, մենք արտահանում ենք 0 գնով: Սա, պարզապես, անթույլատրելի է», – ասել է Մարկոսյանը՝ հավելելով, որ իրենց առաջարկը վերաբերում է ջրի արտահանմանը:

Ըստ Մարկոսյանի՝ պետք է ունենալ համալիր ծրագիր: Հայաստանը շատ ջրային ռեսուրսներ ունի, ուստի անընդունելի և անթույլատրելի է երաշտի մասին խոսել: Պետք է պարզապես ջուրը ճիշտ օգտագործել: Կարևոր հանգամանք է այն, որ ջուրը վերարտադրվող ռեսուրս է.

«Այսինքն՝ վաղը կամ մյուս օրը, եթե մենք պղնձաքարի և մնացած մետաղական հանքավայրերի մասով որոշակի խնդիրներ ունենանք, որովհետև դրանք չեն վերականգնվում, ջրի համար մենք նման խնդիր չունենք: Պետք է կարողանանք ճիշտ օգտագործել նախ՝ երկրի ներսում, ապա՝ համաշխարհային շուկա հանել: Համաշխարհային շուկայում խմելու ջրի նկատմամբ միջին տարեկան աճը կազմում է 10 և ավելի տոկոս: Այսինքն՝ այսօր դարձել է կարևորագույն վաճառվող ապրանքներից մեկը: Հայկական ջրերի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք ստորգետնյա են՝ բարձր որակի ջրեր են: Եթե հիմա աշխարհը հիմնականում մակերևութային ջուր է խմում, ՀՀ ջուրը որակով բավականաչափ բարձր է: Մոտավորապես, եթե 10մլն խորանարդ մետրի չափով ջուր ենք արտահանում, դա կապահովի ՀՀ-ի համար այնքան գումարներ, որ կգերազանցի այսօրվա  արտահանման ողջ ծավալն ավելի քան 4 անգամ», – հավելել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:

Ըստ Մարկոսյանի՝ եթե ջրամբարներ կառուցելու համար ֆինանսական միջոցներ են պետք, որոնք սովորաբար վարկերի տեսքով են Հայաստան գալիս, ապա այս դեպքում Հայաստանը խնդիրները կլուծի՝ ջրի միջոցով վճարելով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP