Կարմիր խաչն աջակցում է կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի համայնքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Կարմիր խաչն աջակցում է կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի համայնքներին

16:45 17.11.2018

Կառավարությունը դեռ հաշվարկում է այս տարի Շիրակի մարզի գյուղերի կարկտահարությունից կրած վնասների չափը։

Հիշեցնենք՝ հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակի մարզի 11 համայնքներում կարկուտ էր տեղացել։ Նախնական հաշվարկներով՝ տուժել է  2202 տնտեսություն և 780 հեկտար ցանքատարածք։

Գյուղացիների վնասները հաշվառել են, իսկ աջակցության պարտավորությունը ստանձնել է հայկական Կարմիր խաչը։ Շիրակի մարզում ամենաշատ վնասներ կրած երեք գյուղում՝ Սառնաղբյուր, Նահապետավան և Առափի, բոլոր ընտանիքներին աջակցության գումարներ են տրամադրվել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով։

«Կարողացանք բոլոր համայնքների ղեկավարներից վերցնել ճշգրտված ցուցակները: Մոտավորապես կազմեց 5000 մարդ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանեցինք 22440 դրամ աջակցություն: Եթե ընտանիքում 5 անձ է, ապա անխտիր բոլորը ստանալու են այդ աջակցությունը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Լևոն Մադոյանը:

Աջակցության գումար 3 գյուղերում ստացել են բոլորը՝ անկախ կարկտահարության կրած վնասներից։ Առանձին դեպքերում ստացվել է այնպես, որ շատ վնաս կրածներն ավելի քիչ գումար են ստացել, քան նրանք, որոնք քիչ հողատարածք ունեն, բայց տան անդամներն են շատ։ Նվեր տված գումարի չափը գյուղացիներից ոչ ոք չի շահարկում կամ դրանից դժգոհում։ Մինչ գումարների հատկացումը գյուղապետներն ու Շիրակի մարզպետարանն առաջարկել են Կարմիր խաչին, որ ֆինանսավորումը տրամադրեն հակակարկտային կայաններ տեղադրելու համար։ Տուժած գյուղերի մեծ մասը կայան չունի, ոչ էլ դրանք տեղադրելու հնարավորություն։

«Հակակարկտայինների կարիք կա, բայց  որոշումը կազմակերպությանն էր: Մենք չէինք կարող քննարկել իրենց հետ, որովհետև իրենք ցանկություն էին հայտնել այսպես աջակցել գյուղացիներին, մեզ էլ մնում էր միայն շնորհակալություն հայտնել»,- SHANTNEWS.am-ին ասել է Սառնաղբյուր գյուղի վարչական ղեկավար Գևորգ Աճեմյանը:

Հարցին, թե ինչու հակակարկտային կայաններ տեղադրելու առաջարկը հավանության չի արժանացել, հայկական Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրենն ասել է, որ նման առաջարկ եղել է մարզպետարանում, բայց ոչ թե հիմնավոր, այլ բանավոր:

«Դա չընդունվեց, և որոշում կայացվեց, որ կարող ենք մարդկանց աջակցել ու ցուցաբերել այդ աջակցությունը»,- ասաց Լևոն Մադոյանը:

3 գյուղերին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 124 մլն 671 հազ 419 դրամ ֆինանսական աջակցություն։ Աջակցություն նաև կառավարությունն է խոստացել, բայց առայժմ աջակցության համար ֆինանսավորում միայն սահմանամերձ գյուղերին է տրվել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP