18:00 17.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո, խախտելով պայմանավորվածությունը, հայտարարությամբ է հանդես եկել, հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարությունը գնահատեց և՛ համարժեք, և՛ տեղին, նշեց` համարում է, որ հետևանքներն էլ կտեսնենք դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստի օրը:
«Փաշինյանի հայտարարությանը համահունչ է նաև ՏԱՍՍ գործակալությանը Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցը, որտեղ նա հստակորեն նշեց, որ Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` մինչև այն ժամկետի վերջը, որը կոնսենսուսով պայմանավորված է: Կարծում եմ, որ և՛ վարչապետի պաշտոնակատարի, և՛ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի այդ հայտարարություններն ամբողջացնում են Հայաստանի դիրքորոշումն այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է այն բացատրություններին, որոնք դեռ պետք է տան պարոնայք Լուկաշենկոն և Նազարբաևը, կարծում եմ` այո՛, այդ խոսակցությունը դեռ պետք է ունենա իր շարունակությունը, որովհետև այս կազմակերպությունում, որտեղ չկա ո՛չ հավաքական, ո՛չ անվտանգություն, ո՛չ պայմանագիր, ո՛չ կազմակերպություն, բայց չգիտես ինչու, կոչվում է այդպես, ի վերջո, այդտեղ պետք է հստակություն մտնի, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք անում այդտեղ և ինչի՞ համար»,- ասաց նա:
Մեհրաբյանը նշեց` ՀԱՊԿ-ին անդամակցելիս միանգամայն հստակ է, թե ինչ չի կարելի, այսինքն՝ այն, ինչ Հայաստանին թույլատրված չէ, իսկ թե դրա դիմաց Հայաստանն ինչից է օգտվում Հայաստանը, պարզ չէ, և ով ինչպես ուզում, այդպես էլ պտտում է:
«Այս կրկեսը, այո՛, պետք է վերջացնել»,- ասաց Մեհրաբյանը:
Քաղաքագետն ընդգծեց` ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը` որպես ՀԱՊԿ առանցքային անդամներ, ինչպես են նայում այս ամեն ինչին, այսինքն` որքանով են նրանք լուրջ վերաբերվում այդ կազմակերպությանն ընդհանրապես, որովհետև եթե նրանք մտադիր են շարունակել այս «գավառական կրկեսը», ապա Հայաստանը ոչինչ էլ չի կարող անել, պարզապես մնում է արձանագրել, որ սա «ռազմական դաշինք չէ», այլ գործում է ի վնաս Հայաստանի, որը ոչ թե նրա համար է, որ մարտահրավերներ հաղթահարի, և Հայաստանն այդ հաղթահարման գործում իր մասնաբաժինն ունենա, այլ նրա համար է, որ ստեղծի այդ մարտահրավերները, ընդ որում`Հայաստանի դեմ:
«Մյուս կողմից էլ, այո՛, սա ևս մեկ անգամ նշում է այն քաղաքական բարդությունները, որոնք անխուսափելիորեն գալու էին այս հեղափոխությունից հետո, երբ Հայաստանը գլխավորում է լեգիտիմ և ժողովրդի մանդատը ստացած, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ղեկավար, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք ծերացող բռնապետերի, որոնք իրենց մոտ ձևավորել են ուղղակի խայտառակ դիկտատուրաներ, որոնք կառավարում են իրենց երկիրն ինչպես կոլխոզներ կամ մեծ բանտեր: Բնականաբար, այստեղ մենք գործ ունենք քաղաքական տարբեր արյան խմբերի հետ: Այո՛, սա դրսևորումներից մեկն է, ընդ որում` ամենավառ դրսևորումներից, որովհետև այստեղ բախվում են ոչ միայն դիրքորոշումները, այլև աշխարհայացքները»,- նշեց փորձագետը:
Հարցին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը «սկզբունքի՞ հարց» է, թե՞ այն կորցնելը կարող է «կործանարար» լինել, Մեհրաբյանը պատասխանեց, որ սա իսկապես սկզբունքի հարց է. կործանարար չի լինի, պարզապես սկզբունքի հարց է: Ի վերջո, խնդիրն այն է, թե գոնե այս ձևաչափում ջենտլմենական պայմանավորվածությունները պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ:
«Հայաստանի համար, այո՛, սա սկզբունքային հարց է. ոչ թե Հայաստանն ինչ-որ բան շահելու կամ կորցնելու է, Հայաստանն ուղղակի սեփական սկզբունքներն է պաշտպանելու, և, եթե կուզեք, նաև պետական արժանապատվությունը»,- ընդգծեց Մեհրաբյանը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...
17:00 05.08.2025
Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...