17:00 17.11.2018
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից` պայմանավորվածություն խախտելու համար:
Ի՞նչ հետևանք կունենա այդ հայտարարությունը, Հայաստանին, ի վերջո, կհաջողվի՞ պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս ամենի մասին ենք զրուցել Արման Մելիքյանի հետ:
– ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը, թե ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո տեղեկություններ չհրապարակելու պայմանավորվածությունները խախտելու համար պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից, միանշանակ չընկալվեց: Հիացական արձագանքների կողքին տեսակետներ հնչեցին, որ վարչապետի արձագանքը փոքր-ինչ կոշտ էր: Կխնդրեի Ձեր գնահատականը` որքանո՞վ էր տեղին և համարժեք այդ հայտարարությունը, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ:
– Կարծում եմ, որ նախագահներ Լուկաշենկոն և Նազարբաևն առնվազն անզգույշ են վարվել՝ Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հանդեպ քամահրական վերաբերմունք թույլ տալով: Նրանք թեև հետխորհրդային տարածքում ձևավորված պետությունների ղեկավարներից առավել երկար պաշտոնավարման ստաժն ունեն, այդուհանդերձ, այս դեմարշն իրենց համար տհաճ հետևանքներ կարող է ունենալ հենց այն պատճառով, որ իրենց օգտին հանգուցալուծման հեռանկար չպարունակող վիճաբանության մեջ ներքաշվեցին իրենց համեմատ նվազ հնարավորություններ ունեցող պաշտոնատարի հետ՝ իրականում բարձրացնելով վերջինիս կշիռն ու վարկը, դրա դիմաց նսեմացնելով սեփականը:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի՝ նրանցից բացատրություններ պահանջելու վերաբերյալ հայտարարությանն, ապա գուցե ստեղծված իրավիճակում հենց այսպես խնդիրը սրելն է ճիշտը՝ նման պահվածքը, թեև չի ավելացնի Բելառուսի և Ղազախստանի նախագահների սերն առ Հայաստան, բայց գուցե կզգաստացնի նրանց և ապագայում այլ վարքագիծ որդեգրելու նախադրյալներ կստեղծի:
– Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին: Արդյո՞ք կարելի է կապ տեսնել այս երկու իրողությունների միջև:
– Չեմ կարող բացառել, որ հեռախոսազրույցն ու դրան հաջորդած հայտարարությունը փոխկապակցված են: Ամեն դեպքում այժմ ՀՀ քաղաքական ղեկավարությունը պետք է ակտիվ ջանքեր գործադրի խնդրի լուծումը մեր ազգային շահերի համատեքստում ապահովելու համար:
– Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև սուր խոսակցություն է եղել: Խոսվում էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից վերցնելու տրամադրվածության մասին: Հայաստանի այս վճռական դիրքորոշումը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել:
– Այո՛, Հայաստանի վճռական պահվածքից է կախված, թե այս խնդրի հանգուցալուծումն ինչպիսին կլինի: Բելառուսի և Ղազախստանի նախագահներն արդեն իսկ իրենց անհարմար վիճակի մեջ են դրել թույլ ու փոքրիկ Հայաստանի ղեկավարի հետ բավական չէ, որ բանավեճի են բռնվել, այլ նաև անհրաժեշտ իրավական լծակները չունենալով, այդ բանավեճն իրենց օգտին լուծելու համար՝ եթե, իհարկե, հայկական կողմը մինչև վերջ պնդի իր պահանջը, իսկ ՀԱՊԿ կանոնադրությունում ակնկալվող փոփոխություններին էլ համաձայնվի միայն այն պայմանով, որ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչը պետք է պաշտոնավարի մինչև սահմանված ժամկետի ավարտը:
– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանումը ի՞նչ առավելություն է տալիս Հայաստանին, և հակառակը, եթե կորցնենք այդ պաշտոնը, ի՞նչ հետևանքներ են սպասվում:
– ՀԱՊԿ-ը միջազգային ռազմական կառույց է, որի գործադիր ղեկավարն է Գլխավոր քարտուղարը, որը պարտավոր է համակարգել կազմակերպության ընթացիկ աշխատանքները: Իր պարտականությունների շրջանակներում գլխավոր քարտուղարն անմիջական շփումներ է ունենում անդամ պետությունների ղեկավարների, պաշտպանության նախարարների և մի շարք այլ պաշտոնատարների հետ ու այդ շփումների ընթացքում հնարավորություն ունի ներազդելու նրանց կողմից որոշումներ կայացնելու գործընթացի վրա, ինչպես նաև Հայաստանի շահերի համար կարևոր համատեղ նախագծերի նախապատրաստման և հաստատման գործընթացի վրա:
Սա նաև լավ հնարավորություն է անդամ պետությունների ռազմական հնարավորությունների վերաբերյալ անմիջական և կոնկրետ պատկերացում ստանալու համար: Այս կարգի փաստարկների շարքն անվերջանալի կարող է լինել: Անշուշտ, այս համատեքստում արդյունավետ աշխատանքն ապահովելու համար շատ կարևոր է, թե Հայաստանի կողմից կոնկրետ ով է նշանակվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...
17:00 05.08.2025
Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...
16:50 05.08.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...
16:41 05.08.2025
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...