ԿԸՀ-ն 3 կուսակցության մի քանի թեկնածուի 48 ժամ է տվել փաստաթղթերը լրացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

ԿԸՀ-ն 3 կուսակցության մի քանի թեկնածուի 48 ժամ է տվել փաստաթղթերը լրացնելու համար

18:50 17.11.2018

Այսօր գումարած ԿԸՀ նիստում հանձնաժողովը կայացրել է որոշում, համաձայն որի՝ 48 ժամ է տրամադրել ԱԺ արտահերթ ընտրություններին  մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և  «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար:

Ինչպես նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի փաստաթղթերը ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ մի քանի թեկնածուի առաջադրման փաստաթղթերից բացակայում են որոշ տեղեկանքներ: Այդ պատճառով էլ, օրենքի պահանջի համաձայն, անհրաժեշտություն է առաջացել նիստ գումարել ու թեկնածուներին փաստաթղթերը լրացնելու ժամանակ տրամադրել:

Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Արամայիսի Ստեփանյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի և «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով առաջադրված Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից բացակայել է «Հայերենին տիրապետելու մասին փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»:

Բացի այդ, «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Համլետ Գոգիի Նահապետյանի և «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով  թեկնածու առաջադրված Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը»:

ԿԸՀ կողմից տրամադրված ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին:Այն կարող է բողոքարկվել Վարչական դատարանում 3 օրվա ընթացքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

17:00 05.08.2025

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

16:50 05.08.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:41 05.08.2025

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP