Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.19 oC

Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին

22:18 17.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի վերաբերյալ խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։

«Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս.Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և Առողջապահության նախարարություններ:
Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի իշխանությունների հետ, մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

16:12 15.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական […] ...

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները

16:06 15.05.2025

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակային տվյալները: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում ապրիլին կազմել է 6․2 °C, որը նորմայից բարձր էր 1․0 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 91․6 մմ, նորմայից ավել էր՝ կազմելով նորմայի 132․2 %-ը։ Տեղումներով օրերը գերակշռում էին ողջ ամսվա ընթացքում և միայն առանձին օրեր շրջանների […] ...

Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ

16:00 15.05.2025

Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ

Մայիսի 13-ին` ժամը 4.30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայող 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Բյուրեղավանի և Երևանի բնակիչ 38 և 27 տարեկան երկու տղամարդու: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ և թղթե երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Ըստ […] ...

Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

15:55 15.05.2025

Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժգոհ է Ստամբուլում ռուսական պատվիրակության կազմից

15:52 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժգոհ է Ստամբուլում ռուսական պատվիրակության կազմից

Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանը ներկայացված է անբավարար բարձր մակարդակի պատվիրակությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել», – հայտարարեց նա։ Այսօր կեսօրին Ստամբուլում պետք է սկսվեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ռուսական […] ...

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ԱԷՄԳ-ին վերահսկողություն սահմանել Պակիստանի միջուկային զինանոցի նկատմամբ

15:47 15.05.2025

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ԱԷՄԳ-ին վերահսկողություն սահմանել Պակիստանի միջուկային զինանոցի նկատմամբ

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Պակիստանի միջուկային զինանոցը պետք է լինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ։ «Ես կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է լինի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ», – ասել է Սինգհը Ջամմու և Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Նա ելույթից հատվածներ հրապարակել է X սոցիալական ցանցում։ […] ...

BACK_TO_TOP