11:21 19.11.2018
Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը նշում է 190-րդ տարեդարձը: Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս Մարտունի է այցելել: Փաշինյանը նախ՝ զրուցել է քաղաքի հրապարակում հավաքված բնակիչների հետ, ապա՝ մասնակցել տոնական միջոցառման հանդիսավոր բացմանը: Վարչապետի պաշտոնակատարը ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորելով մարտունեցիներին.
«Ես համոզված եմ, որ Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու, հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ-ի բոլոր քաղաքների, գյուղերի քաղաքացիներն աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, իրենց աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու իրենց ուժով: Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք, իսկապես, արտագնա աշխատանքի գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը, թաղամասը շենացնելու համար: Ես ուզում եմ այդ մարդկանց ու ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեր աշխատասիրության համար, ձեր հայրենասիրության համար, ձեր ուժի և կամքի համար, որ դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու»,-ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում նրանով, որ Հայաստանում փոփոխություններ են եղել: Ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ժողովուրդն է իշխանությունը:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...