Նախընտրական Ջավախք. Skype-ով զրույց Սաակաշվիլիի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Նախընտրական Ջավախք. Skype-ով զրույց Սաակաշվիլիի հետ

16:36 27.11.2018

Հայաբնակ Ջավախքում նախընտրական կրքեր են եռում: Երեկ «Ազգային շարժում» կուսակցության «Ռուսթավի 2» հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել Վահագն Չախալյանի ծավալած քարոզարշավի շուրջ: Բնականաբար, ՀԸ-ի նկարահանած նյութի բովանդակությունը պետք է համապատասխաներ կուսակցության, նրա նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի՝ Չախալյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Իշխանամետ թեկնածուի շտաբին հարող Չախալյանը, որը Սաակաշվիլիի թեթև ձեռքով իր քաղաքական հայացքների համար մոտ 5 տարի հայտնվել էր անազատության մեջ,  բնականաբար պետք է հանդես գար հակադիր ուժի, տվյալ դեպքում՝ Զուրաբիշվիլիի կողմից, և քարոզչություն իրականացներ նրա օգտին:

Այն, որ հայաբնակ Ջավախքը կարևոր տարածք է Վրաստանի համար, ապացուցում է նաև վերջին շաբաթվա ընթացքում թեկնածուների ու նրանց աջակիցների այցելությունը տարածաշրջան:

Նոյեմբերի 18-ին մի քանի նախարարներ և պատգամավորներ Ախալքալաքում ակտիվ քարոզարշավ էին ծավալել Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: Համերգ էին կազմակերպել և հավաքված բնակչությանը կոչ արել ակտիվ մասնակցել նախագահական ընտրությանը և քվեարկել Զուրաբիշվիլիի օգտին: Նրանք բնակչությանը վստահեցրել էին, որ տարածաշրջանում տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նպատակով կառավարությունը մտադիր է տրամադրել 66 միլիոն լարի:

Նոյեմբերի 23-ին քարոզարշավի նպատակով Ախալքալաք էր ժամանել միացյալ ընդդիմությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Բազմությանը հայերենով ողջունելով՝ նա շնորհակալություն էր հայտնել հավաքվածներին ներկա գտնվելու համար՝ նշելով, որ ի տարբերություն «Վրացական երազանքի»՝ վարչական ռեսուրս չի կիրառել:

Հավաքվածներին անակնկալ էր սպասվում: Նրանց «սկայպի» միջոցով արտերկրից ողջունել է Սաակաշվիլին: Դա փոքր-ինչ անսպասելի էր, որովհետև նրա վերջին այցը Ջավախք դառը հիշողություն էր թողել բազմության մոտ՝ Չախալյանի հետ նրա դիմակայության պատճառով:

Սաակաշվիլին հավաքվածներին խոստացել էր, որ Վաշաձեի հաղթանակի դեպքում ինքը երկիր կվերադառնա ու կշարունակի դադարեցված նախագծերը:

«Ձեր ամուսիններն ու երիտասարդները պետք է ոչ մի տեղ չգնան աշխատանք փնտրելու, պետք է մնան իրենց երկրում աշխատելու»,- ասել էր ջավախքցիների հոգսերով մտահոգված Սաակաշվիլին:

Նշենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա վաղը՝ նոյեմբերի 28-ին: Առաջին փուլում Սամցխե Ջավախքում ձայների մեծամասնությամբ հաղթել էր Սալոմե Զուրաբիշվիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP