Շարունակում են ՀՀԿ քաղաքականությունը, բայց իրականացման որակը մտահոգում է․ Վիգեն Սարգսյանը՝ նոր իշխանությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Շարունակում են ՀՀԿ քաղաքականությունը, բայց իրականացման որակը մտահոգում է․ Վիգեն Սարգսյանը՝ նոր իշխանությունների մասին

16:41 27.11.2018

Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նույն Հանրապետական կուսակցության քաղաքականությունը․ հայտարարությունների համաձայն՝ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու, բյուջեն կազմված է ՀՀԿ ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա։ Հանրությանը մտահոգող հիմնական հարցերում շարունակվում է ՀՀԿ քաղաքականությունը։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանն այսպիսի գնահատական է տվել ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը։

«Ինչ վերաբերում է իրականացման որակին, դա ինձ մտահոգում է, որովհետև մենք տեսնում ենք ոչ թե ուղղակի անփորձ թիմ, այլ մարդկանց թիմ, որը սկզբունքորեն պատրաստված չէ պետական որոշումներ կայացնելու համար, և նրանցից յուրաքանչյուրը ղեկավարում է պետական կառավարման ոլորտի հսկա սեգմենտ»,- ասել է Սարգսյանը։

Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանի ղեկավարության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեծ վստահություն կա, և վերջիվերջո նրանց հայտարարած նպատակներն ազնիվ են, այնպես որ շատ ցանկալի է, որ նրանք հաջողեն։ Բայց Սարգսյանը ցավ է հայտնում, որ հայտարարված նպատակների ու իրականության միջև զգալի խզում կա։

«Եվ այս օրերին հնչեցվող շատ բաներ լուրջ ահազանգ են տալիս։ Օրինակ՝ 150 հազար ծառայողի կրճատման ծրագիրը․ դա վիթխարիագույն թիվ է, դա գործնականում ամեն 4-րդ աշխատողն է երկրում, կամ այն շտապողական որոշումը՝ կառավարության կազմում նախարարությունների կեսը կրճատելը»,- մատնացույց է արել Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP